Մեր մասին
Mastro-ի ողջ թիմը համոզված է, որ ճաշելն ավելին է, քան պարզապես ուտելը.
այն կենսակերպ է և մշակույթ։
Մենք հոգացել ենք մենյուի և գնումների մասին, որ դու կարողանաս կենտրոնանալ պահերի վրա, որ կարևոր են. կրակին դրված կաթսայում բլթբլթացող ապուրը, մի պատառ բոլորից գաղտնի «թռցնելը» կամ պարզապես սիրելի սերիալի ներքո համեղ մի բան պատրաստելու ողջ ընթացքը։

Ո՞վքեր են mastro-ն
Mastro-ի գաղափարն առաջացել է խոհանոցային ամենօրյա մարտահրավերից՝ վերածվելով առաքելության, որի շուրջ համախմբվեց մեր թիմը։ Մենք գիտենք՝ որքան դժվար երբեմն կարող է լինել մեր գերզբաղված առօրյայում մեր սիրելիների ու մեզ համար սննդարար ճաշացանկ ապահովելը։
Այդ պատճառով մենք ստեղծեցինք mastro-ն, որը ոչ միայն պետք է հեշտացնի սննդի պատրաստումը, այլև իրար շուրջ հավաքի համեղ սնվել սիրող, առողջ ապրելակերպի ձգտող ու մեկ սեղանի շուրջ հավաքվել սիրող մարդկանց։
Mastro-ի թիմում ամենատարբեր մասնագիտություններ և փորձ ունեցող մարդիկ են, որ համոզված են, որ սնունդը պետք է պատրաստված լինի տանը՝ որակյալ մթերքից, առանց հավելյալ սթրեսի և արագ։ Մենք սիրում ենք տարբեր փորձարկումներ անել, փնտրել նոր բույրեր ու համեր և կիսվել այն ամենով, ինչ ոգեշնչում է մեզ։
Մի խոսքով՝ մենք փոքր, բայց մեծ սրտով և խանդավառությամբ թիմ ենք, որ խոստանում է իր հաճախորդին նորովի բացահայտել ու սիրել տանը պատրաստելը mastro-ի շնորհիվ։



Մեր արժեքները
Բարձրորակ սնունդ
Մենք ընտրում ենք միայն թարմ և բարձրորակ բաղադրիչներ՝ հոգալով քո առողջության մասին։
Հոգատարություն
Կյանքն այնքա՜ն կարճ է գնումների ցուցակներ կազմելու համար։ Այդ գործը վստահիր մեզ, իսկ դու վայելիր պատրաստումը։
Նորարարական ոգի
Մենք հետևում ենք ամենավերջին զարգացումներին, օգտագործում գիտահեն մոտեցումներ, որ ամեն արկղի հետ քեզ փոխանցենք լավագույնը և ավելին, քան պարզապես սնունդը։
Համայնքակենտրոնություն
Սնունդը մեզ կապող ուժն է։ Ընկեր բառն անգամ առաջացել է «հաց կիսել» արտահայտությունից։ Ամեն արկղի հետ մենք կառուցում ենք համայնք, որտեղ ասես հավաքվում ենք մեծ սեղանի շուրջ, կիսվում ուտելիքով, հիշողություններով և արժեքներով։