Lifestyle, Healthy habits, Balanced eating

Ի՞նչ է իրականում նշանակում «բալանսավորված սնունդը». վերլուծում է mastro թիմը

Արփի Միքայելյան
June 28, 2025
Table of content

1. «Առողջ սննդի» առասպելը

Սկսենք ամենատարածված միֆից։ Սնունդը «լավ» կամ «վատ» չի լինում։ Կաղամբը կախարդական միջոց չէ, իսկ մակարոնն էլ թշնամի չէ։ Բալանսը գալիս է ընդհանուր համակարգից, ոչ առանձին վերցրած սննդից։ Մեկ կտոր տորթը կարող է տեղ գտնել բալանսավորված սննդակարգում ճիշտ այնպես, ինչպես քինոայով աղցանը։ Կարևոր է ոչ թե մեկ առանձին ընտրությունը, այլ ամբողջ օրվա կամ շաբաթվա սննդի դինամիկան։

2. Բալանսի գիտական հիմքը

Բալանսավորված սնվելը նշանակում է սնել մարմինը երեք հիմնական սննդային արժեքներով՝ ճիշտ համամասնությամբ։

  • Ածխաջրեր էներգիայի համար (ածխաջրերն անհրաժեշտ են նաև ուղեղի լավ աշխատանքի համար)
  • Սպիտակուցներ մկանների վերականգնման ու հագեցած մնալու համար
  • Ճարպեր հորմոնների ճիշտ աշխատանքի, ուղեղի առողջության և հագեցած մնալու համար

Այս դեպքում մենք գործ չունենք խիստ դիետաների կամ կալորիաներ հաշվելու հետ։ Այսպես սննդի միջոցով մենք ստանում ենք բավականաչափ ռեսուրս էներգիա ունենալու, կենտրոնանալու ու ամբողջ օրվա ընթացքում լավ զգալու համար։

3. Ոչ միայն ինչ, այլ նաև՝ որքան և երբ

Բալանսը կապված է ոչ միայն ընտրած մթերքի կամ ճաշատեսակների, այլև դրանց քանակի ու հաճախականության հետ։

Չափից շատ սնվելը, անգամ եթե դա առողջ սնունդ է, կարող է խանգարել քաշի հետ կապված քո նպատակներին։ Իսկ սնունդը բաց թողնելու պատճառով արյան մեջ շաքարի մակարդակն ու քաղցի զգացողությունը կարող են խառնվել։

Փոխարենը ուշադրություն դարձրու՝

  • Քո քաղցի ու հագեցածության ազդակներին
  • Կանոնավոր սնվելուն՝ էներգիայի կտրուկ անկումներից խուսափելու համար
  • Չափաբաժիններին, որոնք կլինեն բավարար և ոչ ծանր

4. Ինչպե՞ս է mastro-ն հեշտացնում բալանսավորված սնվելը

Mastro-ի ամեն մի ուտեստ սննդաբանների և խոհարարների համատեղ աշխատանքի արդյունք է։ Մեր ամեն շաբաթվա մենյուները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝

  • Բալանսավորված ափսեի սկզբունք՝ բարդ ածխաջրեր, սպիտակուցներ ու առողջ ճարպեր
  • Մտածված չափաբաժիններ
  • Բազմազան ճաշատեսակներ՝ տարբեր համերով ու սեզոնային բաղադրիչներով, որպեսզի սնունդը չձանձրացնի

Մենք օգնում ենք քեզ սնվել առողջ ու գիտակից՝ առանց գուշակելու կամ չափելու։

Բալանսավորված սնվելը խիստ ու անբեկանելի կանոնների մասին չէ։ Այն ռիթմի և սովորույթների մասին է։

Բալանսավորված սնվելը քո մարմնի ու առողջության մասին հոգ տանելու և ամեն մի պատառից հաճույք ստանալու մասին է։Այս սկզբունքի վրա է կազմված mastro-ի մենյուն։ Այդ պատճառով էլ մեր ուտեստները ոչ միայն համեղ են, այլև օգնում են քեզ լինել ուժերով լի, առողջ ու երկար հագեցած մնալ։