
Ինչպես համավարակը փոխեց սննդի առաքման մշակույթը
Ընդամենը ոչ վաղ անցյալում մենք ապրում էինք լիովին այլ իրականության մեջ՝ համավարակ, մեկուսացում, տնային ռեժիմ։ Սա մարտահրավեր էր բազմաթիվ մարդկանց ու բիզնեսների համար։ Սակայն մյուս կողմից էլ հենց այս մարտահրավերը ստիպեց տեղական բիզնեսներին զարգացնել առաքման ծառայությունը։ Երբ շատերն սկսեցին աշխատել տանից և չէին կարող գնալ գնումների կամ դուրս գալ ընդմիջման, սկսեցին գնումներ ու պատվերներ կատարել այն խանութներից և սննդային կետերից, որոնք կարողանում էին առաքել պատվերը։
Սակայն երկու դեպքում էլ կան բացթողումներ.
- Պատրաստի սնունդ պատվիրելիս չգիտենք՝ ինչպես է պատրաստված, ինչ մթերքից, և հաճախ թանկ է մշտական օգտագործման համար
- Պարզապես մթերք պատվիրելիս նախապես պետք է պլանավորել մենյուն, նախապատրաստել մթերքն ու ապա պատրաստել
Mastro-ի թիմը փորձում էր գտնել այս երկուսի ոսկե միջինը, քանի որ մեր հաճախորդին պետք էր տալ լուծում, որը կլիներ մատչելի, որակյալ, վստահելի։ Իսկ ի՞նչը կարող է լինել ավելի վստահելի, քան սեփական ձեռքերով պատրաստածը։
Mastro-ն համատեղում է հարմարավետությունն ու սննդարարությունը

Մեր սննդային փաթեթները ստեղծված են իրական կյանքի համար՝
✔️ բարձրորակ ու թարմ բաղադրիչներ,
✔️ սննդաբանների ու խոհարարների հետ միասին մշակած բաղադրատոմսեր,
✔️ հստակ քայլերով պատրաստման ուղեցույցներ,
✔️ յուրաքանչյուր ճաշատեսակի մանրամասն սննդային արժեքների ուղեցույց,
✔️ ոչ մի մթերքի վատնում և պլանավորման զրո սթրես։
Արդյունքում՝ առողջ, տանը պատրաստված սնունդ առանց ավելորդ հոգսի։
Երևանի սննդային նոր մշակույթը

Ժամանակակից գիտակից մարդն ընտրում է հարմարավետությունը և առողջությունը։ Իսկ mastro-ն հենց այս երկուսի մեկտեղումն է։ Ներկայումս ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում սնվել ավելի գիտակից, գնահատում են պարզ գործողությունների մեծ ազդեցությունը, ցանկանում են հոգ տանել իրենց սիրելիների մասին՝ թեթևացնելով կենցաղային հոգսը։ Երևանը սպասում էր mastro-ին, որը եկել է ապացուցելու, որ խոհանոցում պատրաստելը կարող է լինել հաճելի, արագ ու համեղ, անգամ եթե միակ բանը, որ երբևէ պատրաստել ես, ձվածեղն է։
Ուզում ես փոխել քո սննդային սովորույթները՝ առանց հավելյալ հոգսի։
Միացիր mastro-ին։ Թարմ, բալանսավորված ու համեղ ուտեստներ՝ պատրաստված քո խոհանոցում։