Պատրաստել տա՞նը, թե՞ սնվել դրսում


Ֆինանսական կողմ
Սնվել դրսում*
- Ընդմիջում մատչելի ճաշարանում կամ սրճարանում՝ մոտ 4,500 դրամ ($11) մեկ անձի համար
- Միջին կարգի ռեստորան (երեք ուտեստ, երկու անձի համար)՝ մոտ 20,340 դրամ ($45)
- Ֆաստ ֆուդ կոմբո (օր. KFC)՝ մոտ 3,100 դրամ ($7.50)
- Բյուջետային տարբերակներ՝ սուպերմարկետների սննդի բաժինները ուտեստներ են առաջարկում մոտ 2,000 դրամով ($5)
*Արժեքները միջինացված են՝ ներկայացնելով միջին, ստանդարտ պատվերները։
Պատրաստել տանը
Տնային սնունդը զգալիորեն խնայում է միջոցները*․
- Կաթ (1 լիտր)՝ 615 դրամ ($1.50)
- Հաց (500 գ)՝ 315 դրամ ($0.75)
- Բրինձ (1 կգ)՝ 857 դրամ ($2.10)
- Ձու (12 հատ)՝ 875 դրամ ($2.15)
- Հավի ֆիլե (1 կգ)՝ 2,813 դրամ ($6.90)
- Տավարի միս (1 կգ)՝ 5,000 դրամ ($12.50)
- Խնձոր (1 կգ)՝ 483 դրամ ($1.20)
- Բանան (1 կգ)՝ 675 դրամ ($1.70) և այլն
Այս գների հիման վրա՝ հավասարակշռված օրական սննդակարգն արժե մոտ 2,737 դրամ ($6.50), ամսական՝ 84,857 դրամ ($195): Եվ տանը պատրաստելու համար անհրաժեշտ է նաև ժամանակ հատկացնել գնումներին և պատրաստելուն։ Իսկ մեծ ընտանիքի դեպքում անհրաժեշտ է լինում օրական մի քանի անգամ նոր բան պատրաստել՝ հոգնեցնելով ու սպառելով։
*Արժեքները միջինացված են՝ ներկայացնելով ապրանքների միջին գնային սեգմենտը։
Meal Kit-երը մեր կյանքում

Mastro-ի նման ծառայությունները առաջարկում են «միջին ճանապարհ»՝ առաքելով նախապես չափված բաղադրիչներ ու բաղադրատոմսեր շաբաթական բաժանորդագրության սկզբունքով՝ պահանջելով միայն ամեն շաբաթ ընտրել ուտեստներ թարմացված մենյուից։
Թեև առաջին հայացքից նման ծառայությունները կարող են թանկ թվալ, քան պարզապես տանը պատրաստելը, սակայն այս դեպքում չորս անձի համար շաբաթական չորս ճաշատեսակ պատվիրելու դեպքում մեկ չափաբաժինն արժենում է ընդամենը 2813 դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ սնունդը պատրաստված է տանը, հասարակ խաշած միս ու հնդկաձավար չէ, այլ բարձրորակ ռեստորանային ճաշատեսակ։
Ֆաստ ֆուդի թաքնված բարձր գինը
Ֆաստ ֆուդի և մոդիֆիկացված ուտեստների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների՝ ճարպակալում, սրտի հիվանդություններ, շաքարախտ և այլն։ Այս խնդիրները ոչ միայն ազդում են անհատական առողջության վրա, այլև ծանրաբեռնում են ամբողջ առողջապահական համակարգեր։ Սա է պատճառը, որ ավելի ու ավելի մեծ թվով առաջատար երկրներ քարոզում են առողջ սնունդ հատկապես երեխաների համար՝ արգելելով ֆասթ ֆուդն ու քաղցրավենիքը դպրոցներում։
Տնային պատրաստումը կամ meal kit-երը կարող են նվազեցնել այս ռիսկերը՝ առաջարկելով թարմ, բալանսավորված սնունդ՝ առանց ավելորդ շաքարի, աղի և վնասակար ճարպերի։
Ժամանակը որպես ծախսային գործոն
Սնվել դրսում
Թեև թվում է՝ ժամանակ ես խնայում, բայց պետք է հաշվի առնել տեղաշարժը, սպասելու ժամանակը և ծառայության ձգձգումները։ Հաճախ դա կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան տնային պատրաստումը, և միշտ չէ, որ վստահ ես՝ ինչ մթերք է օգտագործվում խոհանոցում և արդյոք մաքուր է այն։
Տնային պատրաստում
Տանը պատրաստելը պահանջում է պլանավորում և աշխատանք, բայց ճիշտ կազմակերպման և շաբաթական պլանավորման միջոցով կարող է լինել արդյունավետ ու հաճելի։
Meal Kit-եր

Mastro-ի փաթեթները ստեղծված են հարմարավետության համար՝ նախապես չափված բաղադրիչներով և պարզ բաղադրատոմսերով։ Սա կատարյալ լուծում է զբաղված մարդկանց համար, որոնք ուզում են թարմ և բալանսավորված սնունդ՝ առանց սուպերմարկետ այցելելու կամ պլանավորման հոգսի։
Mastro. գին-որակ լավագույն հարաբերակցությունը

Mastro-ն կամրջում է տնային պատրաստման խնայողությունը և դրսում սնվելու հարմարավետությունը։ Այն առաջարկում է սննդարար, հեշտ պատրաստվող ուտեստներ, որոնք թույլ են տալիս վայելել տնային ուտեստի բոլոր առավելությունները՝ առանց ժամանակի մեծ ներդրման։ Mastro-ն հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ուզում են գիտակից սնվել՝ առանց զոհելու որակն ու համը։
Եվ այսպես…
Չնայած դրսում սնվելը հարմար է թվում, կարևոր է հաշվի առնել դրա հետևանքները առողջության, ֆինանսների և ժամանակի վրա։ Ընտրելով տնային պատրաստումը՝ լինի դա պարզապես տանը պատրաստելը կամ mastro-ի նման ծառայություններ ընտրելը, դու ընտրում ես բալանսավորված ու համեղ սննդակարգ՝ հօգուտ քո առողջության և ֆինանսական կայունության։