Առողջ սովորություններ, Առողջ սնունդ, Մենյուի պլանավորում

Ինչպես շոգեխաշել բանջարեղենը. առողջ ու համեղ ուտեստներ mastro-ի հետ

Արփի Միքայելյան
17 Սեպտեմբեր 2025
Բովանդակություն

Շոգեխաշած բանջարեղենը ոչ միայն համեղ է, այլև պահպանում է սննդարար նյութերը և համադրելի է գրեթե ամեն ինչի հետ։ Իսկ ամենալավն այն է, որ պահանջում է ընդամենը մի քանի րոպե, բայց լիարժեք սնվելու հարց է լուծում։

Ահա ամենը, ինչ պետք է իմանալ բանջարեղենը ճիշտ շոգեխաշելու մասին՝ mastro-ի խոհանոցի գաղտնիքներով ու լայֆհաքերով։

Շոգեխաշած բանջարեղենը լավ է քո առողջության համար

Շոգեխաշելը գուցե այնքան էլ «շքեղ» ու ախորժելի չի հնչում, որքան ջեռոցում եփելը կամ տապակելը, բայց առողջության համար չափազանց օգտակար է։

  • Վիտամինների և մակրոէլեմենտների պահպանում․ Ի տարբերություն եփելու, երբ վիտամիններն անցնում են ջրի մեջ, շոգեխաշումը պահպանում է ամենակարևոր էլեմենտները բանջարեղենի ներսում։
  • Հեշտ է մարսել․ նման թեթև պատրաստումը հեշտացնում է մարսումը (հատկապես զգայուն ստամոքս ունեցողների համար)։
  • Բնական համն ավելի զգալի է․ Շոգեխաշելով բանջարեղենի իսկական համն ավելի ընկալելի է՝ առանց ավելորդ ձեթի կամ ծանր համեմունքների։
  • Բազմակողմանիություն․ Բրոկոլիից մինչև սմբուկ՝ գրեթե ցանկացած բանջարեղեն կարելի է հեշտությամբ շոգեխաշել, և այն համեղ կստացվի։

Ավելացնենք նաև, որ երբ սովորում եք ճիշտ շոգեխաշել, ավելի շատ բանջարեղեն եք սկսում ուտել, քանի որ դրանք դառնում են իսկապես համեղ։

‍

4 քայլ՝ ինչպես շոգեխաշել բանջարեղենը, որ միշտ նուրբ ստացվի

Մեր նպատակը կատարյալ՝ փափուկ, բայց և բավականաչափ խրթխրթան բանջարեղեն ստանալն է։ Ոչ ոք չի ուզում գազարի խյուս կամ կիսահում կարտոֆիլ ուտել։ Գաղտնիքը պարզ է՝ վերահսկել ջերմությունը, ժամանակը և նախապատրաստումը։

  • Հավասար կտրատիր․ Կտրատիր հավասար չափսերով, որպեսզի հավասար պատրաստվեն։
  • Ջուրը թող լինի բանջարեղենից ներքև. Անկախ նրանից՝ օգտագործում եք շոգեխաշող սարք, թե կաթսա և մետաղյա քամիչ, ջուրը պետք է բանջարեղենի տակ լինի՝ երբեք չդիպչելով բանջարեղենին։
  • Շուտ ստուգիր․ Ավելի լավ է մի քանի րոպեից փորձել, քան գերշոգեխաշել։ Կարող ես ավելացնել ժամանակը, բայց փափկած բանջարեղենը «թարմացնել» այլևս հնարավոր չէ։
  • Համեմիր գիտակցված․ Երբ պատրաստելուց հետո մի քիչ ձիթայուղ, կարագ կամ թարմ կանաչիներ ես ավելացնում, համերն ավելի վառ են դառնում։

‍

Խորհուրդներ բանջարեղեն շոգեխաշող սարքի համար

Եթե շոգեխաշող սարք ունես, գործի կեսը արված է։ Ահա հիմնական սկզբունքները․

  • Մաքրիր և պատրաստիր բանջարեղենը սովորականի պես (գազարը՝ մաքրած, սմբուկը՝ միայն ծայրերը կտրած և այլն)։
  • Տեղադրիր հավասար կտրված կտորները զամբյուղի մեջ՝ շատ իրար վրա չլցնելով։
  • Թող ջուրը թեթև բանջարեղենից շատ ներքև մնա։
  • Կափարիչը զգուշորեն բարձրացրու, որ գոլորշին չվառի։
  • Փորձարկիր պատառաքաղով կամ դանակով․ պետք է փափուկ լինեն, բայց ոչ հալհլուկ՝ եփելուց շատ փափկած։

‍

Չունե՞ս սարք։ Օգտագործիր կաթսա ու մետաղյա քամիչ

Եթե շոգեխաշող չունես, քեզ ընդամենը պետք են մեկ կաթսա և մետաղյա քամիչ.

  • Կաթսայի մեջ լցրում մի քանի սմ ջուր և թող՝ եռա։
  • Վրան դիր մետաղյա քամիչ (ոչ պլաստիկ)։
  • Բանջարեղենը դիր քամիչի մեջ, իսկ վերևից ծածկիր կափարիչով։
  • Ժամանակ առ ժամանակ ստուգիր ջուրը, որ գոլորշիացած չլինի։
  • Նոր համեր փորձարկիր․ ջրի մեջ ավելացրու սխտոր, կիտրոն կամ կանաչիներ։

‍

Որքա՞ն է պետք շոգեխաշել բանջարեղենը

Ժամանակն այստեղ խիստ կարևոր է։ Ահա ուղեցույց, որ կարողանաս հիշել․

  • Գազար (կտրատած)․ 6–7 րոպե
  • Կարտոֆիլ (կտրատած)․ 10 րոպե
  • Բրոկոլի կամ ծաղկակաղամբ. 6 րոպե
  • Դդմիկ կամ պղպեղ․ 4–5 րոպե
  • Տերևավոր կանաչիներ (սպանախ, կաղամբ)․ 2–3 րոպե

Խորհուրդ․ Միշտ փորձարկեք պատառաքաղով․ պետք է փափուկ լինի, բայց ոչ հալհլուկ։

‍

Միկրոալիքային վառարանում շոգեխաշել կարելի՞ է

Այո, և նույնիսկ ավելի արագ է այդպես․

  • Կտրատած բանջարեղենը դիր միկրոալիքային վառարանի տարայի մեջ։
  • Ավելացրու մի քանի թեյի գդալ ջուր։
  • Ծածկիր կափարիչով կամ սննդային անվտանգ թաղանթով։
  • Միկրոալիքայինը միացրու ողջ հզորությամբ՝ կրճատելով մոտ մեկ րոպե վերևում նշված ընդհանուր ժամանակից։

Սա լավ տարբերակ է փոքր չափաբաժինների համար և խնայում է ժամանակ ու էներգիա։ Բայց ամենաառողջ տարբերակը մնում է դասական շոգեխաշումը։

‍

4 տարբերակ՝ ինչպես մատուցել շոգեխաշած բանջարեղենը

Շոգեխաշած բանջարեղենի գեղեցկությունն այն է, որ համադրվում է գրեթե ամեն ինչի հետ․

  • Ձկան հետ․ Փորձիր ասիական ոճով շոգեխաշած սաղմոն բրոկոլիով ու պակ չոյով։
  • Մսի հետ․ Եփած սպանախի փոխարեն փորձիր թեթև շոգեխաշած սպանախ՝ որպես առողջ խավարտ։
  • Բուսական ուտեստներում․ Խառնիր շոգեխաշած ծաղկակաղամբ, գազար ու դդմիկ՝ փլավների կամ աղցանների մեջ։
  • Ինչպես կան. Վրան լցրու մի քիչ ձիթայուղ, թարմ կանաչիներ կամ կիտրոնի հյութ՝ որպես պարզ, բայց սննդարար միջուտեստ։

‍

mastro-ն սիրում է շոգեխաշած բանջարեղեն

mastro-ում մենք հավատում ենք, որ առողջ սնվելը պետք է լինի պարզ։ Ահա թե ինչու մեր շաբաթական մենյուները լի են շոգեխաշելու, ջեռոցում եփելու կամ տապակելու պատրաստ թարմ բանջարեղենով։

mastro-ի բոքսերում ստանում ես ճիշտ չափաբաժնով, որակյալ մթերքներ և շեֆ խոհրարի մշակած բաղադրատոմսեր, որոնք հեշտացնում են առողջ սնվելը՝ ապահովելով համեղ ու սննդարար ընթրիք կես ժամից էլ քիչ ժամանակում։

Հետևաբար, հաջորդ անգամ երբ բացես քո mastro արկղը և տեսնես գունավոր գազարներ, վառ բրոկոլի կամ թարմ կանաչիներ, փորձիր դրանք շոգեխաշել։ Արագ է, համեղ ու օգտակար։

‍

Շոգեխաշելը՝ քո առողջ սնունդի մաս

Շոգեխաշելը ամենապարզ խոհարարական հմտություններից է, բայց այն կարող է փոխել քո ողջ սննդակարգը։ Այն պահպանում է սննդանյութերը, խնայում ժամանակը և ավելացնում բազմազանություն։

Ուզո՞ւմ ես ավելի հեշտացնել առողջ ու համեղ սնվելը։ Թող mastro-ն զբաղվի պլանավորմամբ, գնումներով ու նախապատրաստությամբ։ Քեզ կմնա միայն շոգեխաշել կամ եփել, խառնել ու մատուցել։

👉 Ուզու՞մ ես վայելել թարմ, հավասարակշռված ուտեստներ առանց ավելորդ սթրեսի։