Կատարյալ պիկնիկի գաղտնիքները mastro-ից

.png)
«Պատառիկների» սեզոնը
Պիկնիկի սեզոնը պաշտոնապես բացված է։ Անկախ նրանից՝ գնում ես այգի, լեռներ, թե պարզապես վայելում ես արևը քո այգում, բացօթյա ժամանցը միշտ ճիշտ ընտրություն է։
Mastro-ի հետ պիկնիկ պատրաստելն ավելի հեշտ ու շատ ավելի համեղ է դառնում։ Եկեք տեսնենք, թե ինչ ուտելիքներով կարող ես հաճելիորեն զարմացնել քեզ ու ընկերներիդ։
Պիկնիկի հիմնական ուտեստները
Պիկնիկ դասական սիրված խավարտները երբեք չեն հիասթափեցնի՝ խրթխրթան բագետ, հոմուս, համեղ պանիր, թարմ բանջարեղեն ու մի քանի տեսակի մսային նախուտեստներ։
Բայց եթե ուզում ես պիկնիկը դարձնել մի քիչ ավելի հետաքրքիր, փորձիր այս պարզ, բայց շատ համեղ սենդվիչը։
Միջերկրածովյան չաբատայի սենդվիչ (5 րոպե)
Պետք կլինի.
- Չաբատա հաց
- Մոցարելլայի շերտեր
- Չերրի լոլիկ
- Թարմ ռեհան
- Ձիթապտղի յուղ, բալզամիկ քացախ
Պատրաստման եղանակը.
Կտրատիր չաբատան, ցողիր ձիթապտղի յուղով ու բալզամիկով, ավելացրու մոցարելլա, լոլիկ ու ռեհան։ Փաթեթավորիր, և պատրաստ է։ Թարմ, պարզ ու հարմար։
Պիկնիկի ուտելիք երեխաների համար

Երեխաների համար պատրաստիր «հավաքիր-քո-նախընտրածը» սկուտեղներ՝ կտրատած բանջարեղեն, պանիր, կրեկեր, փոքրիկ սենդվիչներ։ Թող իրենք ընտրեն ու հավաքեն իրենց փոքրիկ ափսեն։
Շերտավոր խմորից պեստո «անիվներ» (10 րոպե)
Պետք կլինի.
- Շերտավոր խմոր
- Պեստո
- Քերած պանիր
- Խոզապուխտ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը.
Խմորի վրա տարածիր պեստո, վրան ավելացրու պանիր ու խոզապուխտ։ Փաթաթիր, կտրատիր անիվի տեսքով։ Թխիր 180°C ջերմաստիճանում 10-12 րոպե։ Հարմար է ինչպես տաք, այնպես էլ սառը մատուցելու համար։
Թարմ ու համեղ աղցաններ պիկնիկի համար

Պիկնիկը առանց աղցանի ոչ լիարժեք է թվում։ Թարմ, գույնզգույն ու համեղ աղցանները կարող ես պատրաստել ինչպես տանը, այնպես վերցնել ամբողջական բանջարեղենն ու կտրատել անմիջապես տեղում։ Իսկ այս հագեցնող աղցանը բալանսավորված ուտեստի հրաշալի օրինակ է.
Անտիպաստի մակարոնի աղցան (10 րոպե)
Պետք կլինի.
- Պատրաստի մակարոն
- Չերրի լոլիկ
- Ձիթապտուղ
- Լոլիկի չիր
- Մոցարելլայի գնդիկներ
- Ձիթապտղի յուղ, կիտրոն, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնիր, թող 10 րոպե, որ համերը խառնվեն։ Հեշտ է պատրաստել ու հարմար է տեղափոխել։
Խորտիկներ ու թաթախելու սոուսներ

Վերցրու սիրելի չիպսերը, հացիկները կամ կտրտած բանջարեղենը։ Կարող ես ընտրել պատրաստի սոուսներ, հոմուս կամ պատրաստել ինքդ։
Թարմ ոլոռ-ավոկադո սոուս (5 րոպե)
Քեզ անհրաժեշտ են.
- 1 հասած ավոկադո
- 1 բաժակ եփած ոլոռ
- Կիտրոնի հյութ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը.
Բլենդերով հարիր մինչև միասեռ զանգված ստանալը։ Թարմ, թթվաշ, կատարյալ է վարունգի, գազարի ու կրեկերի հետ։
Պիկնիկի քաղցր ամփոփումը

Ի՞նչ պիկնիկ առանց էսթետիկ քաղցրիկների։ Կարող ես վերցնել հատապտուղներ, բանան, ձմերուկ, խաղող, կամ պատվիրել աղանդեր mastro-ի մենյուից։ Իսկ եթե ունես փոքր ֆոնդյու, կարող ես զարմացնել շոկոլադե մրգերով։
💡 Փոքրիկ խորhուրդ՝ խաղողը գիշերը դրեք սառցախցիկում։ Խաղողը ոչ միայն թարմացնող խորտիկ, այլև կսառեցնի պիկնիկի պայուսակը։
Ինչպես ճիշտ փաթեթավորել սնունդը
- Ուտելիքի շուրջ սառցե փաթեթներ դիր։
- Աղցանների սոուսները առանձին տարայի մեջ լցրու և ավելալցրու մատուցելու պահին։
- Եթե, սառնարան չունես, մրգերը և ըմպելիքները վերցրու ճանապարհին՝ սառը պահելու համար։
- Ջրի շշերի մեջ սառույց ավելացրու, որ երկար սառը մնան։
- Մի մոռացիր անձեռոցիկներ, աղբի տոպրակներ, դանակ-պատառաքաղներ և բազմակի օգտագործման բաժակներ։
Եվ վերջում…

Պիկնիկը ոչ թե կատարյալ սեղանի, այլ հաճույքի, զրույցների ու հեշտ ուտելու մասին է։ Մաստրո-ի հետ կարող ես յուրաքանչյուր պիկնիկ դարձնել մի փոքրիկ տոն՝ առանց դժվարանալու։