Իրո՞ք բավականաչափ ես ուտում (շատերը՝ ոչ)

.png)
Կարծես թե հագեցել ես, բայց հոգնած ու սպառված ես զգում
Թեթև ճաշ կամ միջուտեստ ուտելը դեռ չի նշանակում, որ լիարժեք սնվել ես։
Հնարավոր է՝ ուտում ես շատ, բայց ոչ սննդարար։
Քո մարմինը էներգիա է պահանջում աշխատելու, կենտրոնանալու, լավ զգալու համար։ Եվ երբ վառելիք չկա, անգամ եթե քեզ թվում է, թե ամեն բան կարգին է, հաճախակի գալիս են հոգնածությունն ու ցրվածությունը։
Լսի՛ր քո մարմնին։ Լիքը ≠ լիցքավորված։
Թաքնված թակարդը՝ թերսնուցում

Թերսնումը հաճախ կապված է լինում հետևյալ երևույթների հետ.
– Նախաճաշը բաց ես թողնում՝ կալորիաներ «խնայելու» համար
– Ամբողջ օրը սուրճի ու պատառիկների վրա ես անցկացնում
– Ուտել չափազանց փոքր ու ոչ բալանսավորված չափաբաժիններով
– Հպարտանալ, որ «քիչ ես ուտում» (դե շնորհակալություն, diet culture)
💡 Սննդակարգ պահելու մշակույթը սովորեցրել է՝ «ինչքան քիչ, այնքան լավ»։
Բայց իրական առողջությունը գալիս է սնուցումից, ոչ թե սահմանափակումից։
Սննդարար > կալորիական

Բոլոր կալորիաները միանման չեն։
Քո սիրելի չիպսերի մի փոքր տուփն ունի 300+ կկալ։
mastro-ի մեկ լիարժեք ուտեստը՝ մոտ 500 կկալ, բայց այն հարուստ է՝
✅ սպիտակուցներով,
✅ առողջ ճարպերով,
✅ բարդ ածխաջրերով,
✅ մանրաթելերով,
✅ վիտամիններով ու հանքանյութերով։
Մեկը պարզապես լցնում է ստամոքսը։ Մյուսը՝ սնուցում է քեզ։
Ինչպես է mastro-ն օգնում քեզ չթերսնվել

Անկեղծ լինենք՝ ամեն օր կալորիաներն ու միկրոէլեմենտները հաշվելը հոգնեցնող է։
Ահա թե ինչու mastro-ի ուտեստները հենց սկզբից մշակված են այնպես, որ քեզ տան՝
- բավարար սպիտակուց՝ հագեցած զգալու համար
- առողջ ածխաջրեր՝ էներգիայի համար
- առողջ ճարպեր ու մանրաթելեր՝ մարսողության համար
- այլ օգտակար սննդանյութեր և վիտամիններ
Ամեն բաղադրիչ նախապատրաստված է, այնպես որ ամեն բաղադրատոմս պատրաստվում է մինչև 30 րոպեում։ Պետք չէ ընտրել հարմարության ու լիարժեք սնուցման միջև. mastro-ի դեպքում երկուսն էլ ունես։
Եզրափակիչ պատառիկը. ավելի շատ, ոչ թե ավելի քիչ
Նպատակը ուղղակի ուտելը չէ։ Ցանկալի է ուտել այնպես, որ ապրելու, շարժվելու և կյանքը զգալու էներգիա ունենաս։
Եվ եթե չես հասկանում՝ որտեղից սկսել…սկսի՛ր mastro-ից 💛