Ապրելակերպ, Առողջ սովորություններ, Բալանսավորված սնունդ, Մենյուի պլանավորում

Պլանավորում ենք մենյուն՝ առանց խելագարվելու

Արփի Միքայելյան
2 հուլիս 2025
Բովանդակություն

Դու մենակ չես։ Մենյուի պլանավորումը լավագույնն է, որ կարող ես անել քեզ, քո առողջության, դրամապանակի ու հանգստության համար, սակայն պլանավորումը երբեմն մենք ինքներս բարդացնում ենք, ու դժվար է լինում հետևողական լինելը, և ահա թե ինչու։

1. Ինչու է մենյու կազմելն այդքան բարդ թվում

Շատերը գիտեն մենյուի պլանավորման բոլոր դրական կողմերի մասին, սակայն հիմնական խնդիրները մենյու կազմելիս սրանք են.

  • Որոշում կայացնելու դժվարություն. ամեն շաբաթ մենյու կազմելը կարող է սպառել, հատկապես երբ պատրաստելը ոչ թե ինտուիտիվ է, այլ հստակ քայլերով է արվում
  • Ժամանակի սուղ լինելը. աշխատանքի, ընտանիքի ու այլ գործերի մեջ պլանավորումը, գնումները, նախապատրաստումն ու կիսաֆաբրիկատների պատրաստումը մեծ ժամանակ են պահանջում
  • Մթերքի վատնում. մենյուի համար գնումներ անելիս մենք երբեմն գնում ենք ավելին, քան պետք է, արդյունքում չօգտագործելով մթերքը փչանում է, ու ստիպված ենք թափել այն
  • Բազմազանության պակաս. մի քանի շաբաթ հետո սովորական դարձած մենյուն ձանձրացնում է՝ անգամ եթե մենյուն շատ արագ ու հեշտ է դարձել պատրաստելը

Քե՞զ էլ են ծանոթ այս բոլոր խնդիրները։ Մեղավորը դու չես. մենյուի ավանդական պլանավորումը ժամանակատար է, և հարմար է մարդկանց, որ կարող են մի ամբողջ օր նախատեսել գնումներին ու նախապատրաստմանը։

2. Ժամանակը, միջոցներն ու մթերքը խնայելու խելացի եղանակ

Հաջող մենյուն չի նշանակում ունենալ ինստագրամյան ճաշատեսակներ ու Pinterest-յան օրացույց։ Հաջող մենյուն օգնում է որոշումները կայացնել նախապես՝ ազատելով հետագա հոգսից հատկապես այն պահերին, երբ հոգնած ես, զբաղված, չունես ավել ժամանակ և այլն։

Ահա ինչպես կարող ես կազմել աշխատող մենյու.

  • Պլանավորիր մենյուն այն բաղադրիչներով, որոնք կարող ես վերաօգտագործել տարբեր ճաշատեսակներում (օրինակ՝ սպանախը կարող ես օգտագործել աղցանում, ձվի հետ, պաստայում և այլն)
  • Ընտրիր պարզ, ճկուն բաղադրատոմսեր, որոնք չեն պահանջում բարդ կամ եզակի բաղադրիչներով ճաշատեսակներ
  • Պատրաստելուն հատկացրու իրատեսական ժամանակ՝ հաշվի առնելով քո գրաֆիկն ու խոհարարական հմտությունները (աշխատանքից հետո տնային ռավիոլի պատրաստելն այնքան էլ լավ միտք չէ, չէ՞)

Կատարելով խելացի ընտրություն՝ կարող ես խնայել մի քանի ժամ ու նաև պահպանել մոտիվացիան ու հետևողականությունը, ինչպես նաև մեծ գումար, որ ծախսում ես մթերքի վրա, որ այդպես էլ չես պատրաստում։

3. Նախապես կազմված մենյու. ահա ինչ է քեզ պետք

Մոտիվացիայի կորստից խուսափելու լավագույն միջոցներից մեկը «պտտվող» մենյու օգտագործելն է՝ նախապես կազմված ուտեստներ, որոնք փոփոխվում են ժամանակ առ ժամանակ, որպեսզի հետաքրքրությունը չկորի, իսկ ուտեստները լինեն ծանոթ ու փորձված։

Առավելությունները՝
✅ Ավելի քիչ ժամանակ ես ծախսում՝ մտածելով «ինչ եփել այսօր»
✅ Խելամիտ գնումներ՝ առանց մթերք ու գումար վատնելու
✅ Կանխատեսելի ռիթմ, որը ավելի հեշտ ու հաճելի է դարձնում խոհանոցային առօրյան
✅ Այլևս ոչ մի «Ինչ պատրաստեմ ընթրիքին» խուճապ երեկոյան 6-ին

Շրջապտույտով թարմացվող մենյուն վերացնում է պլանավորման ողջ գլխացավը՝ թողնելով համեղ ու առողջ սնվելու հաճույքը։

Ինչպես է mastro-ն դարձնում պլանավորումն էլ ավելի հեշտ

Mastro-ում մենք հավատում ենք, որ սննդի պլանավորումը պետք է լինի պարզ և հեշտ, ոչ թե բարդ ու ժամանակատար։ Ահա ինչպես ենք մենք պլանավորում՝

  • Ամեն շաբաթ ներկայացնում ենք որակավորված շեֆ խոհարարների և սննդաբանների կողմից մշակված բալանսավորված ու բազմազան ուտեստներ
  • Բաղադրատոմսերը կառուցված են թարմ և բազմակողմանի բաղադրիչների շուրջ
  • Մատակարարում ենք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ նախապես լվացած, կշռած ու նախապատրաստած
  • Խնայում ենք քո ժամանակը՝ ազատելով ավելորդ հոգսից

Մեզ համար կարևոր է թողնել խոհանոցում պատրաստելու հաճույքը, երբ գիտես՝ ինչ ես պատրաստում, ինչպես և վայելում ես թարմ, տաք վիճակում՝ քո սիրելի սպասքով ու սիրելի մարդկանց հետ։

Սննդի պլանավորումը չպետք է դառնա մի ամբողջ դրույքով աշխատանք։Mastro-ին կարող ես վստահել քո մենյուի ողջ պլանավորումը՝ պարզապես ամեն շաբաթ ընտրելով քո հավանած ճաշատեսակները և ստանալով ամբողջ շաբաթվա մենյուն։