Ինչո՞ւ է կարևոր՝ որտեղից է մթերքը


Որակը սկսվում է աղբյուրից
Որքան թարմ է մթերքը, այնքան համեղ է։ Բայց սա միայն համին չի վերաբերում։
- Տեղական մթերքը սովորաբար ավելի սննդարար է, քանի որ հավաքվում է հասունանալուն պես։
- Տեղափոխման բացակայության շնորհիվ ավելի քիչ է վերամշակում ու ավելի քիչ հավելումներ է ստանում։
- Դու աջակցում ես տեղական ֆերմերներին ու թափանցիկ աշխատող տեղական մատակարարներին։
Ներմուծված մթերքը կարող է հազարավոր կիլոմետրեր ճանապարհ անցնել, ժամերով պահվել պահեստում։ Սա ոչ միայն ազդում է համի, այլև առողջության վրա։
Ինչպես է մթերքի աղբյուրն ազդում կլիմայի վրա
Սննդի արտադրությունը համարվում է ածխածնային արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը։ Իսկ սննդի տեղափոխությունն այդ աղտոտման զգալի մասն է։
Ընտրելով տեղական, սեզոնային մթերք՝
- նվազեցնում ես արտանետումները
- աջակցում ես կայուն գյուղատնտեսությանը
- նվազեցնում ես մթերքի փաթեթավորման արդյունքում առաջացած թափոնը
Տեղակա՞ն, թե՞ ներմուծված. ի՞նչ տարբերություն

Տեղականն ընտրելը պարզապես նորաձև միտում չէ։ Սա ընտրություն է, որն ունի նշանակալի ազդեցություն մի քանի կարևոր ոլորտների վրա.
Ընտրելով տեղական մթերքը՝ ավելի սննդարար ու թարմ սնունդ ես ստանում, քո մթերքը հասնում է ավելի քիչ ածխածնային հետք թողնելով մոլորակի վրա, աջակցում ես քո երկրի արտադրական ուժին։
Տեղական սեզոնային մթերքը այն մթերքն է, որին կարող ես վստահել։
Mastro-ի խոստումը. թարմ ու խելամիտ ընտրություն

Մեր թիմն անում է ամենը, որ քո արկղում հայտնված մթերքը լինի տեղական ֆերմաներից ու փոքր արտադրողներից՝
- ավելի մաքուր բաղադրիչներով (առանց ավելորդ հավելումների),
- ավելի համեղ ու սննդարար,
- ավելի խնայող մեր մոլորակի հանդեպ։
Ներմուծված բաղադրիչներն էլ ընտրվում են լավագույն ապրանքանիշներից՝ ապահովելով լավագույն որակը և համը։
Պատրա՞ստ ես զգալ տարբերությունը
Երբ պատրաստում ես mastro-ի հետ, վստահ եղիր, որ յուրաքանչյուր մթերք ընտրված է խնամքով, ուշադրությամբ և պատասխանատվությամբ քո, մեր երկրի ու մոլորակի հանդեպ։