Կյանք՝ սննդակարգային սահմանափակումներով

.png)
Մերին սկսել էր խուսափել ընթրիքների հրավերներից։
Այն պատճառով չէ, որ չէր ուզում ընկերներին տեսնել։ Պարզապես դրսում սնվելը դարձել էր ավելի անհարմարավետ, քան հաճելի։
Գլյուտե՞ն։ Կաթնամթե՞րք։ Ալերգիա՞։ Անցանկալին ասես ամենուր լիներ։
Եվ կեսկատակ ասված «Դե լավ, որ մի քիչ ուտես՝ ի՞նչ պիտի լինի» արտահայտությունն էլ նյարդայնացնում էր։
Եթե դու էլ երբևէ ստիպված ես եղել երեք անգամ ստուգել բաղադրիչները, հրաժարվել տատիկիդ թխվածքից կամ քեզ համար առանձին ուտեստ ես տարել հավաքույթին, դու մենակ չես։
Սահմանափակումների հուզական բեռը
Սննդային ալերգիաներով, անհանդուրժողականությամբ կամ հատուկ սննդակարգով ապրելը միայն ուտեստների մասին չէ։ Նման ապրելակերպը նաև արտահայտում է այն՝ ինչպես ես զգում քեզ ժամանակ առ ժամանակ։
Մենակ։
Չհասկացված։
Մշտապես բացատրելուց հոգնած։
Սնունդը զգայական է։ Մենք հաճախ հենց սննդի միջոցով ենք նշում հաղթանակը, մխիթարում հարազատին, ծանոթանում և մտերմանում։ Իսկ երբ քո մարմինը «ոչ» է ասում այն ամենին, ինչ ուրիշները վայելում են առանց մտածելու, սննդակարգը կարող է շատ միայնակ թվալ։ Հատկապես եթե ստիպված ես անցել որևէ սսնդակարգի և շատ միանգամիվ։
Ինչպես թեթևացնել սննդակարգով ապրելը

Անկախ նրանից՝ քո սահմանափակումները բժշկական են (ցելիակիա, լակտոզայի անհանդուրժողականություն և այլն), կյանքի ոճով պայմանավորված (վեգանություն), թե երկուսի համադրություն, ահա մի քանի օգնական միջոց․
- Ճանաչիր քո տրիգերները։ Պահիր օրագիր։ Գրառումների շնորհիվ կտեսնես օրինաչափությունները, հատկապես՝ աննկատ ալերգիաների դեպքում։
- Սովորիր կարդալ պիտակները։ Ճանաչիր թաքնված անվանումները՝ (օր․՝ կազեին՝ կաթնամթերքի, մալթ՝ գլյուտենի համար)։
- Նախապես պլանավորիր։ Եթե գնում ես դրսում ուտելու, նախապես զանգահարիր կամ ստուգիր մենյուն։ Հավաքույթների ժամանակ առաջարկիր բերել բոլորին հարմար ուտեստ։
- Խոսիր առանց մեղքի զգացողության։ Դու պահանջկոտ չես. պարզապես հոգ ես տանում քո առողջության մասին։ Դու արժանի ես սնվել առանց անհանգստության։
Երբ ամեն բան ուտել չես կարող, վստահությունն ամենակարևորն է

Գտնել բրենդ, որն իսկապես հասկանում է քեզ, փոխում է կյանքդ և անսահման հեշտացնում այն։
Նման «ընկերն» օգնում է քեզ այլևս չքրքրել պիտակները, չվախենալ թաքնված բաղադրիչներից, երբ ընդամենը փորձում ես ընթրիք պատրաստել։
Ահա ինչու mastro-ն ստեղծելիս մենք այն կառուցել ենք ներառական լինելու սկզբունքի հիմա վրա։
Mastro-ն հեշտացնում է ամեն բան (և համեղացնում էլ)

Մենք չենք առաքում պարզապես սննդային փաթեթներ։ Մենք քո ապահով տարածքն ենք։
🥦 Առանց գլյուտենի ուտեստներ՝ հստակ նշված և պատրաստված այնպես, որ չխառնվի գլյուտենային այլ մթերքի հետ
🥕 Վեգան ուտեստներ՝ անչափ համեղ և սննդարար
🥩 Ցածր ածխաջրերով տարբերակներ՝ արյան շաքարը վերահսկելու կամ հատուկ սննդակարգ պահելու համար
💬 Անհատական նախապատվություններ, որպեսզի ընտրես այն ուտեստները, որոնք համապատասխանում են քո քիմքին և օրգանիզմին
Եվ մենք միշտ լսում ենք։ Եթե կան սահմանափակումներ, որ դեռ չենք ընդգրկել՝ գրիր մեզ։ Մեր նպատակը երբեք միայն կերակրելը չի եղել։ Մենք ցանկանում ենք տալ լավագույն փորձառությունը։
Վերջաբան
Եթե քեզ երբեմն թվում է, որ սեղանի շուրջ դու «այլ» ես՝ մի մոռացիր, որ քո կարիքներն իրական են։
Սնունդը պետք է ուրախություն պարգևի, ոչ թե սթրես։
Ապահով լինի, ոչ վախեցնող։
Համատեղելի, ոչ մեկուսացնող։
Ամենքս արժանի ենք ընթրիքին անհամբերությամբ ու սիրով սպասելուն՝ անկախ նրանից, թե ինչ կա մեր ափսեում։
Ու եթե Մերիի պատմությունը մի քիչ քոնն է, ուրեմն հիշիր՝ դու մենակ չես։