Ինչպես պահպանել առողջ սննդակարգ՝ առանց ձանձրանալու


Մի քանի ամիս առաջ Աննան որոշեց առողջ սնվել։ Ամեն կիրակի նա պատրաստում էր շաբաթվա ուտելիքը․ հավ, շագանակագույն բրինձ, գոլորշով պատրաստած բրոկոլի։ Կրկին։ Կրկին։ Ու նորից՝ երբեմն որևէ աղցանով կամ բրնձի փոխարեն հնդկաձավարով։
Հինգշաբթի օրն արդեն չէր կարողանում նայել իր սառնարանին։
Ուրբաթ պատվիրեց բուրգեր։
Ծանոթ է, չէ՞։
Ինչու է «ձանձրալին» նշանակում «վերջ»
Խնդիրը ուղեղն է. մեր ուղեղը տարբերություն, փոփոխություն է սիրում։
Երբ ամեն օր ուտում ես նույն ուտեստը, քիմքդ սկսում է սովորել նույնին ու փնտրել նորը։ Ուտելը դադարում է ուրախություն պատճառել. չկան նոր համեր, նոր փորձառություն, հետաքրքիր համդրություններ։
Ու հենց այդ ժամանակ էլ ներսումդ մի չարաճճի ձայն սկսում է աղերսել քեզ այլ բան ուտել. շոկոլադ, պիցցա, որևէ բուրգեր, մի բան, որ «հաճույք», դոֆամին կպարգևի։
Իսկ ի՞նչ անել, երբ դու էլ զգում ես, որ առողջ սնունդը սկսել է միապաղաղ ու ձանձրալի թվալ քեզ։ Պատասխանը բավականին պարզ է։
Փոքր փոփոխություններ, մեծ արդյունք

Սննդակարգդ ամբողջովին փոխելու կարիք չկա։ Պարզապես սկսիր նոր մթերք ու բաղադրիչներ օգտագործել՝ պարբերաբար փոխարինելով մեկը մյուսով։
Փորձիր՝
- Այս շաբաթ՝ հավ, մյուս շաբաթ՝ սիսեռ
- Այս երեկո՝ քինուա, մյուսը՝ խորոված կարտոֆիլ
- Խաղա սննդի կառուցվածքի հետ՝ փափուկ հումուս + խրթխրթան բանջարեղեն
- Ու եթե հավելյալ դոֆամին ես ցանկանում, փոխիր նաև ափսեիդ գույնը կամ տոնական սպասք օգտագործիր
Կարևոր է, որ այսպես դու ոչ թե «առողջ ես սնվում», այլ ունես բազմազան, բալանսավորված սննդակարգ, որի շնորհիվ ընդլայնում ես համային փորձառությունդ։
Իսկ հիմա… արի համեմենք այս ամենը։
Մի պտղունց համեմունք

Փորձե՞լ ես աղցանին զաթար ավելացնել։ Կամ շոգեխաշած գազարին՝ ապխտած պապրիկա։
Համեմունքներն ունակ են փոխելու ցանկացած ուտեստ։ Դրանք կարող են հասցնել քեզ Մերձավոր Արևելք, Ասիա, Միջերկրածովյան ափ՝ առանց տանից դուրս գալու։
Կրկնվող բաղադրիչների փոխարեն ստանում ես գույն և բազմազանություն։
Բայց չէ՞ որ խաշած հավն ու բրինձն ավելի հեշտ է հիշել և եփել, քան բազմազան առողջ մենյու մտածելը։ Դե այո, այս դեպքում մի փոքր ավելի ժամանակատար է, բայց այդպես կարողանում ես ձևավորել առողջ սովորություններ, որոնց պահպանումը քեզ էներգիա է տալիս՝ առանց պոռթկումների ու անառողջ սննդի կարիքի։
Կամ օգնության է գալիս mastro-ն։
Ինչպես է mastro-ն օգնում քեզ սնվել առողջ

Մենք գիտենք՝ որքան զբաղված ես։ Ու ուզում ես արագ, պարզ ու համեղ ընթրիք։
Այդ պատճառով էլ mastro-ն ամեն շաբաթ նոր մենյու ունի։ Այսօր՝ ծովախեցգետնով պաելյա։ Հաջորդ շաբաթ՝ տավարի միս բուրգունդյան ձևով։ Հետո՝ սաղմոնով ուտեստ։ Այսպես յուրաքանչյուր շաբաթ կարող ես ընտրել նոր ուտեստներ, որոնց թվում նաև առողջ բուրգեր կամ շաուրմա՝ պատրաստված տանը, քո ձեռքերով։
Խոհարարների մեր թիմն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում թե սննդային արժեքների, թե համային բալանսին։ Դու պարզապես բացում ես արկղդ, հետևում բաղադրատոմսի պարզ քայլերին ու 20-30 րոպեում ստանում «մի՞թե սա ես պատրաստել» ընթրիք։
Վերջաբանի փոխարեն
Առողջ սնվելը չպետք է լինի խիստ, ձանձրալի կամ միապաղաղ։
Բազմազանության և համային գունապնակի շնորհիվ առողջ սնվելը դառնում է հաճելի սովորություն։
Ու եթե դու էլ պատրաստ ես կրկին սիրել այն, ինչ ափսեիդ մեջ է՝ ուսումնասիրի՛ր այս շաբաթվա mastro մենյուն։