Պարզ ռիտուալներ՝ աշնանային երեկոներն ավելի տաքուկ դարձնելու համար

.png)
Աշունն իր յուրահատուկ կախարդանքն ունի. եղանակն ավելի զով է դառնում է, երեկոները՝ ավելի երկար, իսկ մենք հանկարծ սկսում ենք փնտրել հարմարավետություն՝ փափուկ վերմակներ, ոսկեգույն տերևներ և տաք ու սննդարար ուտեստներ։
Բայց աշխատանքի, ընտանիքի և անընդհատ ավելացող անելիքների ցուցակի մեջ այդ մթնոլորտը ստեղծելը երբեմն նոր պարտականության պես մի բան է դառնում։ Ահա մի քանի պարզ խորհուրդ, որ կարող են լիովին փոխել քո աշնանային տրամադրությունը։
1. Ոչ միայն ջերմացրո՛ւ, այլև լուսավորի՛ր
Մոմերը միայն հատուկ առիթները զարդարելու համար չեն։ Դրանք ստեղծում են մթնոլորտ և լուսավորում կարճացած, ավելի մռայլ օրերը։ Ընթրիքի սեղանի վրա վառվող բուրավետ մոմը կարող է երեկոն միանգամից դարձնել խաղաղ, հանգստացնող ու յուրահատուկ։ Ընտրի՛ր աշնանային բույրեր՝ դարչին, վանիլ կամ սոճի՝ բնությունը քո տան ներսի եղանակի հետ կապելու համար։
2. Թո՛ւյլ տուր, որ ընթրիքը օրվա կարևոր մասը դառնա
.png)
Զբաղված օրերին հեշտ է տրվել պահին ու սնվել ոտքի վրա, արագ-արագ՝ քայլելիս կամ աշխատելիս։ Բայց ընդհանուր ընթրիքը դառնում է օրվա սպասված, գեղեցիկ մասը։ Թեկուզ 30 րոպե մի կողմ դի՛ր հեռախոսը, նստե՛ք միասին ու վայելե՛ք համերը։ Եվ ամենևին պարտադիր չէ, որ թիթիզ բան պատրաստես. երբեմն բավարար են տաք ապուրը կամ ջեռոցում թխված բանջարեղենը։ Իսկ այ սեզոնի լավագույն բանջարեղենով՝ դդմով պատրաստված կրեմ-ապուրը երեբմն հենց այն է, ինչի կարիքն ունեն թե մարմինը, թե հոգին։
(խորհուրդ. mastro-ն արդեն տալիս է պատրաստի բաղադրիչներ, այնպես որ ստանում ես «տնային պատրաստման» զգացողություն՝ առանց նախապատրաստական ծանրաբեռնվածության ու հավելյալ հոգսի։)
3. Բարի գալուստ, սեզոնային բերք
.png)
Աշունը առատության սեզոնն է՝ դդում, խնձոր, ճակնդեղ, սունկ, դդմիկ։ Միայն մեկ սեզոնային բաղադրիչի ավելացումն էլ ուտեստին նորություն է բերում։ Դա նաև լավ միջոց է երեխաներին սովորեցնելու բնության ռիթմը՝ ինչո՞ւ են, օրինակ, խնձորները հիմա այլ համ ունեն, քան հունիսին։
4. Ստեղծի՛ր փոքրիկ երեկոյան ռիտուալներ
Աշունը փոքրիկ հարմարավետությունների սեզոնն է։ Ընթրիքից հետո մի կուժ բուսական թեյ։ Մեկ գլուխ գրքի ընթերցում վերմակի տակ։ Սմարթֆոնի փոխարեն սեղանի խաղեր։ Այս սովորույթները սովորական երեկոն դարձնում են հիշարժան։
5. Պատրաստե՛ք միասին, թեկուզ մի փոքր
.png)
Սնունդն ավելի համեղ է, երբ պատրաստում ենք մեր ձեռքերով։ Թո՛ւյլ տվեք, որ երեխաները լվանան բանջարեղենը, խառնեն մթերքը, ավելացնեն կաթսայի մեջ կամ կտրատեն կանաչիները։ Միասին պատրաստելը ընթրիքը դարձնում է ոչ թե պարտականություն, այլ համատեղ հիշողությունների պահոց։
🍁 Այս աշնանը ընթրիքը դիտարկեք ոչ թե որպես «պարզապես սնունդ», այլ որպես բնության հետ կապվելու միջոց (grounding), սիրելիների հետ ավելի որակյալ հարաբերություններ ստեղծելու և ամենօրյա կյանքը տաքացնելու առիթ։ Իսկ Mastro-ն հոգացել է դժվար մասի մասին. դու միայն ընտրիր՝ ինչ ես ցանկանում պատրաստել, մնացածը կհոգանք մենք։