Mastro, Առողջ սովորություններ, Առողջ սնունդ

Pasta Shapes 101. Ինչպես ընտրել ճիշտ պաստա

Արփի Միքայելյան
20 Օգոստոս 2025
Բովանդակություն

Ինչու է պաստայի ձևը կարևոր

Պաստայի տարբեր տեսակները տարբեր կերպ են փոխազդում սոուսների հետ. խողովակաձև պաստաները լավ են կրեմային սոուսների հետ, պարույրներն օգնում են, որ կտորիկները կպչեն, իսկ ժապավենաձև պաստաները կատարյալ են որպես դանդաղ պատրաստվող ռագու։ Իհարկե, խիստ կանոններ չկան. օգտագործիր այն, ինչ ունես, և համադրիր այն սոուսի հետ, որը ուզում ես։ Սակայն իտալացի գուրման խոհարարների փորձը հաստատ կօգնի ավելի համեղ պաստա ստանալ ամեն անգամ։

Սպագետտի

Ձևը՝ երկար, բարակ, կլոր
Լավ է թեթև լոլիկային սոուսների, ձիթայուղի և սխտորի, արագ պատրաստվող ծովամթերքի հետ։
Mastro խորհուրդ. պարզ մի բան պատրաստիր. խառնիր չերրի լոլիկ, բազիլիկ և բարձր որակի ձիթայուղ, ցանկության դեպքում ավելացրու գրիլ արված ծովախեցգետիններ։

Պեննե

Ձևը՝ կարճ խողովակներ թեք ծայրերով և ակոսներով
Լավ է կրեմային սոուսների, ինչպես նաև վոդկա կամ պանրային սոուսների հետ։
Mastro խորհուրդ. պատրաստիր լոլիկի սոուսով, մոցարելլայով և խորոված պղպեղով ողջ ընտանիքի համար:

Լինգվինե

Ձևը՝ երկար և մի փոքր հարթ
Լավ է ծովամթերքի, օրինակ՝ խեցիավորներ, թեթև կրեմային սոուսների հետ։
Mastro խորհուրդ. թեթև սոուսների հետ համադրիր, որ ծովամթերքը լինի գերակշռող համը։ Սխտոր, սպիտակ գինի, մաղադանոս։

Օրզո

Ձևը՝ բրնձի պես մանր պաստա
Լավ է ապուրներում և աղցանների մեջ։
Mastro խորհուրդ. թեթև տապակիր մեկ րոպե, հետո եփիր արգանակի հետ, ավելացրու ոլոռ, կիտրոն և ֆետա պանիր։

Ռիգատոնի

Ձևը՝ լայն խողովակ ակոսներով
Լավ է թանձր, հագեցած մսային սոուսների հետ և ջեռոցում պատրաստվող ուտեստների տեսքով։
Mastro խորհուրդ. ակոսները պահում են սոուսն ու պանիրը։ Պատրաստիր ջեռոցում սնկով և տավարի մսով լցոնած:

Ֆուզիլի

Ձևը՝ խիտ պարույրներ
Լավ է այն սոուսների հետ, որոնք պետք է լավ կպչեն, ինչպես նաև կարելի է օգտագործել սառը աղցանների հետ։
Mastro խորհուրդ. խառնիր խորոված բանջարեղեն, ձիթապտուղ և պարզ վինեգրետ՝ ստանալով պիկնիկի համար կատարյալ ուտեստ:

Տալիատելլե

Ձևը՝ հարթ ժապավեններ
Լավ է դանդաղ պատրաստված ռագուի հետ և թանձր սոուսների հետ
Mastro խորհուրդ. եթե սոուսը թանձր է, մատուցիր փոքր չափաբաժնով և մատուցիր թարմ մաղադանոսով ձևավորած:

Պաստաների հուշաթերթիկ

  • Կրեմային սոուսները համադրվում են խողովակաձև և ակոսավոր ձևերի հետ
  • Կտորիկներով սոուսները կատարյալ են գոգավորություն և պարույրներ ունեցող պաստաների հետ
  • Թեթև ծովամթերքային սոուսները լավ են երկարուկ պաստաների հետ
  • Դանդաղ ռագուները համադրվում են լայն ժապավենների հետ
  • Ապուրներն ու աղցանները լավ են փոքր ձևերի հետ

Համալրում ենք նպարեղենի պաշարը

Պահիր երկու երկար տեսակ, երկու կարճ տեսակ, մեկ մանր տեսակ ապուրի համար և մեկ ժապավեն, օրինակ՝

  • Երկար տեսակ՝ Սպագետտի, Լինգվինե
  • Կարճ տեսակ՝ Պեննե, Ռիգատոնի կամ Ֆուզիլի
  • Մանր տեսակ՝ Օրզո
  • Ժապավեն Տալիատելլե

Դե կամ էլ վստահիր mastro-ի խոհարարներին

Քեզ համար հավաքվող mastro բոքսում կգտնես թարմ բանջարեղեն և մսեղեն և ըստ ուտեստի կատարյալ պաստայի տեսակը. Դու ընդամենն ընտրիր մենյուն, իսկ պրոֆեսիոնալ շեֆ խոհարարները կհետևեն, որ քեզ հասնեն ճիշտ բաղադրիչները։