1. ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ
- Գաղտնիության քաղաքականությունում օգտագործվող բոլոր սահմանումները/հասկացությունները ունեն Օգտագործման պայմաններում և դրույթներում նշված իմաստը, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականությունում:
- Գաղտնիության քաղաքականությունը, Մաստրոյի կողմից Հաճախորդների անձնական տվյալների հավաքումը և մշակումը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Մաստրոն հանդես գալով որպես անձնական տվյալների մշակող, ապահովում է, որ Հաճախորդների հավաքված անձնական տվյալները կմշակվեն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խիստ պահպանմամբ, և չեն վաճառվի կամ փոխանցվի որևէ անձի՝ Գաղտնիության քաղաքականությամբ նախատեսված հիմքերից տարբերվող որևէ հիմքով:
2. ԻՆՉՈւ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԱՍՏՐՈՅԻՆ
- Գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել Հարթակի Հաճախորդներին թե Կայքում գրանցվելիս և Բաժանորդագրությունը ընտրելիս ինչ տվյալներ են հավաքվում և ինչպես են դրանք օգտագործվում Մաստրոյի կողմից:
- Մեզ անհրաժեշտ են ձեր անձնական տվյալները՝ Ձեր ուտեստները առաքելու համար: Ձեր անձնական տվյալները տրամադրելը թույլ է տալիս Մեզ կնքել պայմանագիր Ձեզ հետ և համաձայն այդ պայմանագրի կատարել Մեր պարտավորությունները: Եթե Դուք չեք ցանկանում կամ չեք կարողանում կիսվել Ձեր անձնական տվյալներով Մեզ հետ, Մենք չենք կարողանա կնքել Ձեզ հետ և/կամ կատարել պայմանագիրը: Վերջինս կարող է հանգեցնել Ձեզ որևէ ծառայության/ապրանքի մատուցման տրամադրման չեղարկմանը կամ կասեցմանը: Այնուամենայնիվ, նման չեղարկման կամ կասեցման մասին Մենք կծանուցենք Ձեզ նախօրոք:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գաղտնիության քաղաքականության իմաստով՝
- Անձնական տեղեկատվություն կամ տվյալը (այսուհետ՝ «անձնական տվյալ») ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,
- Կենսաչափական անձնական տվյալները Հաճախորդի ֆիզիոլոգիական, հատկապես սննդային ալերգիայի առկայությանը վերաբերող տեղեկություն է,
- Անձնական տվյալներ մշակողը Մաստրո ՍՊԸ-ն է, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակումը,
- Տվյալների սուբյեկտը Հաճախորդն է, որին վերաբերում են անձնական տվյալները,
- Անձնական տվյալների մշակումը անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբն է, որը կապված է անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, պահպանելու, օգտագործելու, վերափոխելու, վերականգնելու, փոխանցելու, ուղղելու, ուղեփակելու, ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ,
- Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց Մաստրոյի կողմից անձնական տվյալների որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունն է՝ միմիայն նպատակաուղղված Հաճախորդի պատվերի իրականացմանը կամ Կայքում նկարագրված ծառայությունների պատշաճ տրամադրմանը։
4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈւՄ
ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔՈւՄ
- Կայքից օգտվելու և Բաժանորդագրությանը գրանցվելու նպատակներով Մաստրոն կարող է հավաքել հետևյալ անձնական տվյալները՝
- Անուն ազգանուն,
- Ծննդյան ամսաթիվ,
- Վճարման և առաքման փոստային հասցե,
- Հեռախոսահամար,
- Էլեկտրոնային փոստի հասցե,
- Դիետիկ նախասիրություններ / սահմանափակումներ / տեղեկություններ ալերգիկ ռեակցիաների վերաբերյալ,
- Թվային վճարային տեղեկատվություն, այն է՝ վճարային քարտի համարը և դրա հետ կապված վճարային քարտի տվյալները (քարտի տեսակը, գործողության ժամկետը, CVV, CVC),
- Ինտերնետ-դիտարկիչի (բրաուզերի) և սարքի տեղեկատվություն, ինչպիսիք են օպերացիոն համակարգի անվանումը և տարբերակը, սարքի արտադրողը և մոդելը, լեզուն, ինտերնետ-դիտարկիչի տեսակը և տարբերակը,
- Տեղեկանիշների, պիքսելների և այլ թվային հետևման տեխնոլոգիաների միջոցով հավաքված տեղեկատվություն,
- Ինտերնետ արձանագրության (IP) հասցե,
- Հաշվի օգտագիրոջ անուն և գաղտնաբառ։
- Եթե Դուք Բաժանորդագրության հետ կապված Մաստրոյին եք ներկայացնում այլ անհատների (ինչպես Ձեր ընտանիքի այլ անդամների) անձնական տվյալները, դուք հավաստում եք, որ դրա իրավասությունը ունեք, և որ մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկատվությունը՝ համաձայն Գաղտնիության քաղաքականության:
- Մաստրոն կարող է հավաքել Անձնական տվյալներ, երբ Հաճախորդը.
- գրանցվում է Կայքում,
- ընտրում է Բաժանորդագրություն,
- մուտք է գործում Հարթակ՝ օգտվելով ինտերնետ դիտարկիչից, սարքից: Այս դեպքում Մաստրոն ինքնաշխատ հավաքում է տեխնիկական տեղեկատվությունը, օրինակ՝ IP հասցեն (որով որոշվում է Հաճախորդի ընդհանուր գտնվելու վայրը) և տվյալներ այն մասին, թե Հաճախորդը որ էջերն է այցելում Հարթակում՝ օգտագործելով գրանցման ֆայլերը,
- կապ է հաստատում Մաստրոյի հետ հարցերի, մեկնաբանությունների կամ հաճախորդի աջակցության համար:
- Վերը նշված Անձնական տվյալները կարող են օգտագործվել կամ բացահայտվել հետևյալ գործարար և առևտրային նպատակներով, մասնավորապես.
- Մեր ծառայությունների մատուցման և ընտրված Բաժանորդագրության հետ կապված պարտավորությունների կատարման,
- ծառայությունների տրամադրման, կառավարման, անձնականացման, օպտիմալացման և բարելավման,
- անկախ այն հանգամանքից, թե դուք հաճախորդ եք, թե ոչ Մեր տեղեկագրի Ձեզ առաքման,
- Հաճախորդների աջակցության համար Ձեր հարցումներին կամ պահանջներին արձագանքման,
- Բաժանորդագրության վճարման կատարման,
- ինքնությունը հաստատող ստուգման իրականացման,
- Ձեզ ուտեստների, ավելացվող ապրանքների մասին համապատասխան տեղեկատվության տրամադրման, այդ թվում՝ առաջարկվող Բաժանորդագրությանը Ձեր ծանոթացումը օժանդակման համար։
ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈւՄ
- Կայքի օգտագործումը հետևելու, Կայքի օգտագործման և այցելությունների թվի վերաբերյալ տվյալները ամբողջացնելու, ինչպես նաև Կայքի գործառնական հնարավորությունները բարելավելու և նոր գործիքներ մշակելու նպատակով, Կայքը օգտագործում է ինքնաշխատ տեխնոլոգիաներ՝ տեղեկատվություն ստանալու և դրան հետևելու, ինչպիսիք են տեղեկանիշները (cookies) և գրանցումները (logs):
- Տեղեկանիշը (cookie-ն) փոքր տվյալների հատված է, որը Հարթակ այցելելիս Հաճախորդների թույլտվությամբ պահվում է վերջիններիս համակարգչի կոշտ սկավառակի կամ հեռախոսի ներքին հիշողության մեջ:
- Մաստրոն չի օգտագործում տեղեկանիշները (cookies) անձնական տվյալներ հավաքելու համար, այլ այն նախատեսված է միմիայն Հարթակի մուտքերը հետևելու, ինչպես նաև դիտված Բաժանորդագրություններին, Հարթակի միջոցով կատարված վճարումներին հետևելու համար: Բազմաթիվ ինտերնետ դիտարկիչներ ունեն տեղեկանիշները (cookies) անջատելու կամ արգելափակելու գործառույթ, բայց Հարթակ այցելելիս, դրանք անջատելու դեպքում՝ Դուք կբարելավեք Հարթակի արդյունավետությունն ու հարմարավետությունը:
- Գրանցման ֆայլերի (log files) վերաբերյալ՝ Հարթակը հավաքում և պահում է որոշակի տեղեկատվություն, ինչպիսիք են ձեր համակարգչի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, ինտերնետ դիտարկիչի տեսակը, ինտերնետ ծառայությունները մատուցողը, հարթակի տեսակը և օրվա / ժամի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը:
Եթե Հաճախորդը չտրամադրի Գաղտնիության քաղաքականությունում նշված անձնական տվյալները, Մաստրոն չի կարող պատշաճ կերպով կատարել Հաճախորդների պատվերները։
5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ
- Մաստրոն կարող է բացահայտել կամ փոխանցել հավաքագրված անձնական տվյալները առանց սահմանափակման գործընկեր ընկերություններին / ծառայություն մատուցողներին՝ հետևյալ նպատակներով.
- պատվերների կատարում և առաքում,
- վճարումների մշակում, հաշիվների վերաբերյալ վեճերի և գումարների հավաքագրման կարգավորում,
- կայքի հոսթինգի տրամադրում, տվյալների վերլուծություն և Մեզ աջակցության համար հաղորդակցության իրականացում, Կայքի կամ Մեր հավելվածների մոնիթորինգ, թեստավորում կամ բարելավում,
- մարքեթինգային աջակցություն,
- Հաճախորդներին Բաժանորդագրության, ուտեստների և այլ հավելյալ ապրանքների մասին տեղեկատվության տրամադրում,
- հաճախորդների սպասարկման ծառայությունների մատուցում և հետազոտական բնույթի տեղեկատվության հավաքագրում կամ հետազոտության իրականացում,
- հաշվապահական, իրավական, մարդկային ռեսուրսների, աուդիտի և այլ խորհրդատվական ծառայությունների տրամադրում, և այս նպատակով վերջիններիս իր Հաճախորդների անձնական տվյալների և այդ տվյալները մասնակի և/կամ ամբողջությամբ մշակելու լիազորության տրամադրում,
- Մեր ապրանքների և ծառայությունների մշակում ու բարելավում,
- Մեր իրավական պարտավորությունների կատարում և խարդախությունների կանխարգելում,
- Ձեր հաշվի անվտանգության ապահովում և խարդախությունների կանխարգելում։
- Մաստրոն կարող է Ձեր վճարման տվյալները և կոնտակտային տվյալները տրամադրել գործընկեր բանկերին և վճարային ծառայություն մատուցողներին՝ Հաճախորդների պատվերների վճարումները և հնարավոր վերադարձները իրակացնելու նպատակով, ինչպես նաև վարկային տեղեկատվության և խարդախությունների կանխարգելման գործակալությունների հետ, որոնք կարող են պահպանել այդ տեղեկատվությունը։
- Մաստրոն կարող է բացահայտել Անձնական տվյալները այնքանով, որքանով ողջամտորեն անհրաժեշտ է, եթե մենք հիմքեր ունենք կարծելու, որ խախտվել են Օգտագործման պայմանները և դրույթները, կամ որ նման քայլերն անհրաժեշտ են Մեզ կամ այլոց պաշտպանելու համար, կամ որ կատարվել է հանցագործություն, կամ եթե եղել է բողոք Հաճախորդի կողմից տեղադրված բովանդակության վերաբերյալ, կամ եթե Մաստրոյից այն պահանջվում է օրենքով կամ համապատասխան մարմնի կողմից։
- Մաստրոն կարող է նաև Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել երրորդ անձանց՝ իր անունից Ձեզ նվերներ կամ հավատարմության պարգևներ ուղարկելու նպատակով։
Մաստրոն բացահայտում կամ փոխանցում է Հաճախորդների Անձնական տվյալները՝ հիմնվելով նրանց հաստատման վրա, որը Հաճախորդը տալիս է Օգտագործման պայմանները և դրույթներն ընդունելիս:
6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
- Մաստրոն կպահի և կպահպանի Հաճախորդների անձնական տվյալները Բաժանորդագրության ժամանակահատվածում և դրանից հետո որոշակի ժամկետով, որն անհրաժեշտ է Բաժանորդագրության դադարեցման և Հաշվի ջնջման հետ կապված բոլոր գործողությունների իրականացման համար։
- Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ Բաժանորդագրության դադարեցումից և/կամ Կայքում Հաշվի ջնջումից հետո Հաճախորդը կարող է դիմել Մաստրոյին՝ — միջոցով, հետ կանչելու իր համաձայնությունն անձնական տվյալների մշակման, այլ կողմերին դրանց փոխանցման վերաբերյալ կամ պահանջել փոփոխել, թարմացնել կամ ջնջել իր անձնական տվյալները։ Իր հերթին Մաստրոն պարտավոր կլինի Հաճախորդի անձնական տվյալների մշակման համաձայնության հետ կանչման դիմումը ստանալուց հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում դադարեցնել Հաճախորդի տվյալների մշակումը և ոչնչացնել դրանք, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն անձնական տվյալների, որոնց պահպանումը պետք է շարունակվի Մաստրոյի կողմից։
7. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
- Մաստրոն շարունակաբար իրականացնում է բոլոր տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները, ներդնում է տեղեկատվության հավաքագրման և պահպանման առավել արդյունավետ և անվտանգ համակարգեր՝ ստացված անձնական տվյալները կորստից, անօրինական օգտագործումից, փոփոխություններից պաշտպանելու և դրանց գաղտնիությունն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, գործնականում հնարավոր չէ երաշխավորել ինտերնետում կամ համակարգչային հեռահաղորդակցման հարթակներում տեղեկատվության լիակատար անվտանգություն, ուստի մենք կոչ ենք անում Ձեզ զգույշ լինել առցանց հարթակներում անձնական տվյալներ տրամադրելիս։
8. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
- Հաճախորդն իրավունք ունի՝
- ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների, տվյալների մշակման հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, վերջինիս գտնվելու վայրի, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց / իրավաբանական անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները,
- ծանոթանալ իր անձնական տվյալներին, մշակողից պահանջել ուղղել, թարմացնել, արգելափակել կամ ջնջել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալները թերի են կամ սխալ կամ հնացած կամ անօրինական կերպով ձեռք բերված կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար,
- դիմել անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնին` խնդրելով ստանալ տեղեկատվություն այն մասին, որ իր անձնական տվյալները ուղղվել, արգելափակվել կամ ջնջվել են,
- ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալ տեղեկատվությամբ.
- անձնական տվյալների մշակման փաստի և մշակման նպատակի հաստատում,
- անձնական տվյալների մշակման եղանակներ,
- այն անձանց/սուբյեկտներին, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել անձնական տվյալները,
- մշակված անձնական տվյալների ցանկը և դրանց ստացման աղբյուրը,
- անձնական տվյալների մշակման ժամկետը,
- անձնական տվյալների մշակման արդյունքում Մաստրոյի համար առաջացող հնարավոր իրավական հետևանքները։
9. ԳԱՂՏՆԻՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈւՄՆԵՐ
- Գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխություն կտեղադրվի Կայքում, որի մասին Հաճախորդը կարող է տեղեկացվել Կայքի ծանուցման միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Հետևաբար, խնդրում ենք հաճախակի ստուգել այստեղ՝ Գաղտնիության քաղաքականության ցանկացած թարմացման կամ փոփոխության հետ ուշադիր ծանոթանալու համար, քանի որ դրանք կկիրառվեն ցանկացած կրկնվող առաքումների կամ նոր պատվերների նկատմամբ, որոնք տեղի են ունենում համապատասխան թարմացումների և փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո:
10. ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, կարող եք կապվել հաճախորդների աջակցման թիմի հետ՝ -------։