1. Ներածություն
- Սույն առցանց հարթակը (այսուհետ՝ «Հարթակ», «Կայք», «Մենք» և դրա բոլոր ձևերը) պատկանում և գործարկվում է «Մաստրո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Մաստրո» և/կամ «Ընկերություն») կողմից։
- Հարթակի միջոցով այցելուն (այսուհետ՝ «Դուք» և/կամ «Հաճախորդ») կարող է ծանոթանալ՝
- Ընկերության գործունեության նպատակներին,
- օգտագործման պայմաններին և դրույթներին, ներառյալ գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ միասին՝ «Պայմաններ» և առանձին համապատասխանաբար՝ «Օգտագործման պայմաններ և դրույթներ» և «Գաղտնիության քաղաքականություն»), որոնք կիրառվում են, երբ Դուք պատվեր եք իրականացնում այս Կայքի միջոցով։
- Գաղտնիության քաղաքականությունը՝ որպես Օգտագործման պայմանների և դրույթների անբաժանելի մաս, կարգավորում է Ձեր անձնական տվյալների մշակման/օգտագործման կարգն ու պայմանները, որոնք Դուք տրամադրում եք Ընկերությանը Կայքից օգտվելու միջոցով։
Գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ -----------
2. Ընդհանուր դրույթներ
- Պայմանները կազմված են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) օրենսդրության հիման վրա՝ անգլերեն և հայերեն լեզուներով։ Հետևաբար, վերջինների դրույթների վերաբերյալ վեճերի և անհամապատասխանության դեպքում կիրառելի է ՀՀ օրենսդրությունը և ունի գերակայություն։ Պայմանների վերաբերյալ ցանկացած վեճ կլուծվի բացառապես Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։
- Կայք մուտք գործելով և այն օգտագործելով՝ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել, ծանոթացել և հասկացել եք Պայմանների բոլոր դրույթները, համաձայն եք և ընդունում եք, որ դրանք Ձեզ համար ունեն պարտադիր իրավաբանական ուժ, և Կայքից օգտվելու դեպքում պետք է առաջնորդվեք Պայմաններով։
- Մենք կարող ենք ցանկացած պահի փոփոխել Պայմանները՝ Կայքում տեղադրելով դրա նոր տարբերակը։ Հետևաբար, նախքան Բաժանորդագրություն ընտրելը կամ Կայքի միջոցով պատվեր կատարելը, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Պայմաններին, քանի որ դրանք կկիրառվեն ուժի մեջ մտնելու նշված ամսաթվից հետո իրականացվող բոլոր կրկնվող առաքումների կամ նոր պատվերների նկատմամբ։
- Եթե Դուք համաձայն չեք կամ չեք ընդունում Պայմանների որևէ դրույթ, խնդրում ենք ձեռնպահ մնալ Կայքից օգտվելուց, հակառակ դեպքում, նույնիսկ այս պայմաններով Կայքից օգտվելով, Դուք ամբողջությամբ ընդունում եք Պայմանների իրավաբանորեն պարտադիր բնույթը։
- Պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում, լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք կապվել Մեզ հետ Ընկերության մասին Բաժնում պարունակվող կոնտակտային տվյալներով։
3. Հաճախորդների տեղեկատվություն և Կայքի հաշիվ
- Կայքում Բաժանորդագրություն ընտրելու և պատվեր իրականացնելու համար Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան և Կայքում ստեղծեք օգտատիրոջ հաշիվ (այսուհետ՝ «Հաշիվ»)։ Արդյունքում, Կայք մուտք գործելու համար Դուք կունենաք առանձին մուտքանուն և գաղտնաբառ։ Հաշիվ գրանցելով՝ Դուք համաձայնում եք տրամադրել ճշգրիտ, արդիական և ամբողջական տեղեկատվություն, ներառյալ Ձեր անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ), առաքման հասցե, էլ. փոստի հասցե և հեռախոսահամար, առաքման ամսաթվեր և ժամեր (այսուհետ՝ «Հաճախորդի տեղեկատվություն»)։ Հաշիվը կներառի Հաճախորդի տեղեկատվությունը, Բաժանորդագրության տեղեկատվությունը, Վճարման տեղեկատվությունը և Պատվերների պատմությունը։
- Կայքի միջոցով Հաճախորդի տեղեկատվությունը տրամադրելով՝ Դուք հայտարարում և երաշխավորում եք, որ հանդիսանում եք Հաճախորդի տեղեկատվության օրինական տիրապետողը և ունեք այն Մեզ տրամադրելու լիարժեք իրավասություն։ Բացի այդ, Դուք հաստատում եք, որ Ձեր կողմից տրամադրած բոլոր այլ տեղեկությունները ճշգրիտ են և անհրաժեշտ՝ Կայքից Ձեր օգտվելուն աջակցելու համար։
- Որոշ դեպքերում, Հարթակից օգտվելիս, կարող է պահանջվել Ձեր ինքնության հաստատում։ Ուստի, ընդունելով Պայմանները՝ Դուք լիազորում եք Մաստրոյին կատարել ցանկացած հարցում, որը Մենք անհրաժեշտ ենք համարում Ձեր ինքնությունը հաստատելու համար։ Եթե Դուք չեք արձագանքում նման հարցումներին կամ Մենք չենք կարող հաստատել Ձեր ինքնությունը, Մենք իրավունք ունենք մերժել Ձեզ կայքից օգտվելու հնարավորությունը։
- Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի, ցանկացած պատճառով, նախնական ծանուցմամբ կամ առանց դրա դադարեցնել Ձեր Հաշվի օգտագործումը։ Եթե ցանկանում եք խնդրել Ձեր մասին պահվող տվյալների ջնջում կամ ստանալ այդ տվյալների պատճենը, խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությունում նկարագրված գործընթացին։
- Եթե Ձեր՝ որպես Հաճախորդի, տեղեկատվությունում որևէ փոփոխություն լինի, Դուք համաձայնում եք, որ կթարմացնեք այն հնարավորինս շուտ։
- Կայքում Հաշվի վերաստեղծման կամ նոր Հաշվի ստեղծման դեպքում պատվերների պատմությունը և ցանկացած տեսակի զեղչը հին Հաշվից նորին չեն փոխանցվում։
4. Գաղտնիություն
- Եթե Մենք թույլատրում ենք Ձեզ ստեղծել Հաշիվ, այն նախատեսված է միայն Ձեր անձնական օգտագործման համար և ենթակա չէ փոխանցման։ Դուք չպետք է թույլատրեք կամ հնարավորություն տաք որևէ այլ անձի օգտվել Ձեր Հաշվից։ Դուք պատասխանատու եք Ձեր Հաշվի գաղտնիության պահպանման համար, ներառյալ Ձեր մուտքանվան, գաղտնաբառի և այլ Հաճախորդի տեղեկատվության գաղտնիության համար։
- Եթե Դուք կարծում եք կամ հիմքեր ունեք կարծելու, որ Ձեր Հաշիվը կամ որևէ Հաճախորդի տեղեկատվություն վտանգված է, կամ որ մեկ այլ անձ մուտք է գործում Ձեր Հաշիվ այլ միջոցներով, կամ առկա է Ձեր Հաշվի անվտանգության ակնհայտ խախտում, ինչպիսին է գաղտնաբառի կորուստը, գողությունը, չարաշահումը կամ չթույլատրված բացահայտումը կամ օգտագործումը, Դուք համաձայնում եք անհապաղ տեղեկացնել Մեզ _____________։
- Դուք կրում եք պատասխանատվություն Ձեր Հաշվի ներքո տեղի ունեցող բոլոր գործողությունների համար, անկախ նրանից՝ Ձեր Հաշվի նման մուտքը և օգտագործումն իրականում թույլատրված է Ձեր կողմից, թե ոչ, ուստի Մաստրոն պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց մուտքի արդյունքում Ձեր Հաշվի յուրացման համար։
5. Բաժանորդագրություն
- Ձեր պատվերը հանդիսանում է Մաստրոյի կողմից տրամադրվող շաբաթական կրկնվող բաժանորդագրության ծառայության գրանցում (այսուհետ՝ «Բաժանորդագրություն»), որը ներառում է ուտեստների հավաքածուների և համապատասխան բաղադրատոմսերի (այսուհետ՝ «Ուտեստների Տուփ») առաքում անորոշ ժամկետով։ Մաստրոն առաջարկում է տարբեր բաժանորդագրության պլաններ՝ հիմնված շաբաթական ուտեստների և չափաբաժինների քանակի վրա։ Գրանցման ժամանակ Դուք կարող եք ընտրել առկա Բաժանորդագրության պլաններից։ Ձեր Բաժանորդագրությունը կվերսկսվի ավտոմատ կերպով յուրաքանչյուր վճարման շրջափուլի (շաբաթական) վերջում, եթե այն չփոփոխվի, չդադարեցվի կամ չչեղարկվի Ձեր կողմից։ Բաժանորդագրության պլանների գները կարող են տարբերվել՝ կախված ուտեստների քանակից, չափաբաժիններից և ցանկացած լրացուցիչ նախապատվություններից։
Դուք կարող եք գտնել Ձեր Բաժանորդագրության վերաբերյալ կոնկրետ մանրամասները՝ Կայքի միջոցով մուտք գործելով Ձեր Հաշվի տվյալներ։
Այնուհետև, Բաժանորդագրությունը կընդունվի Մաստրոյի կողմից՝ Ձեզ ուղարկելով Բաժանորդագրության ընդունման հաստատման էլ. փոստի նամակ, և այդ պահից ձևավորվում է պարտադիր իրավաբանական պայմանագիր։
- Կայքը ներկայացնում է՝
- ուտեստների ցանկը,
- լրացուցիչ ապրանքները,
- բաժանորդագրության և լրացուցիչ ապրանքների արժեքը/գինը,
- կիրառելի զեղչերը,
- առաքման պայմանները։
- Դուք ընդունում և համաձայնում եք, որ՝
- դուք կարող եք փոփոխել Ձեր ուտեստների ընտրությունը, ներառյալ ուտեստների տեսակները, քանակը և ցանկացած լրացուցիչ ապրանքները, մինչև յուրաքանչյուր առաքման շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը,
- այն դեպքում, երբ Դուք չեք կատարում ուտեստների ընտրություն մինչև վերջնաժամկետը, Մաստրոն իրավունք է վերապահում ավտոմատ կերպով ընտրել և առաքել ուտեստներ իր հայեցողությամբ։ Առաքված ուտեստների քանակը կհամապատասխանի Ձեր վերջին գրանցված Բաժանորդագրության պլանին։
- Բաժանորդագրության ընտրության պայմանները, ինչպես նաև Պայմանների այս Բաժնի 1-ին և 2-րդ կետերում շարադրված տեղեկատվությունը հանդիսանում է հրապարակային առաջարկ։ Հարթակի միջոցով պատվեր իրականացնելով՝ Դուք հաստատում եք, որ Ուտեստների Տուփը և լրացուցիչ ապրանքները ձեռք են բերվում բացառապես անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, և դրանց ձեռքբերումը կապված չէ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ։
- Բաժանորդագրություն ընտրելիս և լրացուցիչ ապրանքներ պատվիրելիս, Կայքը թույլ է տալիս Ձեզ ստուգել և ուղղել ցանկացած սխալ նախքան վճարմանն անցնելը։
- Բաժանորդագրություն ընտրելիս և լրացուցիչ ապրանքներ պատվիրելիս, ի լրումն III Բաժնում նշված տեղեկատվության (Հաճախորդի տեղեկատվություն և Կայքի Հաշիվ), Դուք պետք է տրամադրեք՝
- վճարման եղանակ,
- մեկնաբանություններ, եթե այդպիսիք կան։
- Ընկերությունը պարտավոր չէ առաքել Ուտեստների Տուփ կամ որևէ լրացուցիչ ապրանք, որոնք հասանելի չեն (չնայած որ Մենք ընդունել ենք Ձեր առաջարկը)։ Եթե որևէ ապրանք հասանելի չէ, Մենք հնարավորինս շուտ կտեղեկացնենք Ձեզ դրանց անհասանելիության մասին և կկազմակերպենք գումարի հետ վերադարձ, եթե Ձեզնից գումար է գանձվել։
6. Դադարեցման կամ ջնջման պահանջի իրավունք
- Դուք իրավունք ունեք դադարեցնել Բաժանորդագրությունը կամ խնդրել ջնջել Հաշիվը՝ առանց որևէ պատճառ նշելու։ Այս իրավունքն իրականացնելու համար Դուք պետք է դադարեցնեք Բաժանորդագրությունը Հաշվում կամ խնդրեք ջնջել Հաշիվը՝ բացելով «Բաժանորդագրության կառավարում» էջը և ընտրելով «Դադարեցնել» կոճակը կամ «Խնդրել ջնջել» կոճակը, կամ կապվելով մեր Հաճախորդների սպասարկման թիմի հետ՝ Բաժանորդագրությունը դադարեցնելու կամ Հաշիվը ջնջելու խնդրանքով։ Այնուհետև, Դուք Մաստրոյից կստանաք էլ. փոստ՝ Բաժանորդագրության դադարեցման կամ Հաշվի ջնջման հաստատման վերաբերյալ։
- Մյուս կողմից, Մաստրոն կարող է անմիջապես դադարեցնել Բաժանորդագրությունը էլ. փոստով ծանուցմամբ ցանկացած պահի, եթե Մեզ վճարման ենթակա որևէ գումար չի վճարվել կամ անհիմն կերպով հետ է գանձվել, կամ ջնջել Հաշիվը, եթե այն 6 ամսից ավելի ակտիվ չէ։
- Բաժանորդագրությունը ջնջելու պահանջի դեպքում Մենք իրավունք ունենք ջնջել Ձեր Հաշիվը, ներառյալ ցանկացած չօգտագործված միավորները։ Մենք կառաքենք ցանկացած չկատարված պատվեր և կգանձենք վճարումը համապատասխանաբար, եթե Բաժանորդագրությունը դադարեցվել կամ ջնջվել է համապատասխան վերջնաժամկետից հետո։
7. Ապրանքների չնչին տարբերությունները
- Մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք՝ ապահովելու, որ Կայքում ներկայացվող ապրանքների տեսքն ու նկարագրությունները ճիշտ լինեն։ Մենք գործադրել ենք ողջամիտ ջանքեր՝ հնարավորինս ճշգրիտ ցուցադրելու մեր ապրանքների արտաքին տեսքը։
- Ձեր ստացած ապրանքների պիտակավորումը կամ փաթեթավորումը կարող է տարբերվել դրանց այն պատկերներից, որոնք Դուք տեսնում եք Կայքում։
8. Վճարումը և գինը
- Հաշվի առնելով V Բաժնի (Բաժանորդագրություն) 2-րդ կետը՝ Կայքն առաջարկում է Բաժանորդագրության և լրացուցիչ ապրանքների առաքման գինը, ինչպես նաև կիրառելի զեղչերը, ցանկացած այլ վճարներ (այսուհետ՝ «Գին»)։
- Գինը՝
- արտացոլված է ՀՀ արժույթով՝ ՀՀ դրամ,
- միակողմանիորեն որոշվում է Ընկերության կողմից: Վերջնական գինը (ներառյալ Բաժանորդագրության վճարը, Կայքից գնված լրացուցիչ ապրանքների գինը) որոշվում է Հարթակում Ձեր Հաշվի զամբյուղում և ներառում է բոլոր կիրառելի հարկերը։
- Բաժանորդագրության վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակներով՝ օգտագործելով Կայքում հասանելի վճարման տարբերակները, ներառյալ տարբեր կրեդիտային/դեբետային քարտերը և թվային վճարման հարթակները։
- Դուք լիազորում եք Մեզ և մեր երրորդ կողմ հանդիսացող վճարային ծառայություն մատուցողներին կատարել վճարում և/կամ գանձում Ձեր վճարային քարտից համապատասխան գումարների չափով և համապատասխան պահին։ Ապրանքների առաքումը պայմանավորված է Մեր կողմից Ձեր վճարային քարտից գանձում կատարելով։ Ձեր պատասխանատվությունն է՝ ըստ անհրաժեշտության թարմացնել Ձեր վճարային քարտի տվյալները։
- Բաժանորդագրության վճարումը կկատարվի V և VI Բաժինների դրույթներով սահմանված համապատասխան վերջնաժամկետից/ժամից հետո։
- Մենք կարող ենք փոփոխել Գինը՝ Ձեզ էլ. փոստով ծանուցելով գնի ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելուց առնվազն 14 օր առաջ։ Եթե Դուք չեք ընդունում նոր գինը, Դուք պետք է դադարեցնեք Բաժանորդագրությունը կամ խնդրեք ջնջել Հաշիվը, քանի որ ծանուցման ժամկետից հետո կատարված վճարումները կլինեն նոր գնով։
- Մենք կարող ենք առաջարկել որոշ բաղադրատոմսեր, որոնք ունեն հավելավճար։ Այս հավելավճարը հստակ ցուցադրված է Կայքում և կավելացվի Բաժանորդագրության արժեքին, եթե Դուք ընտրեք այդ բաղադրատոմսերը։
- Դուք պետք է անմիջապես կապվեք Մեզ հետ՝ ամբողջական մանրամասներով, եթե ցանկանում եք վիճարկել որևէ վճարում։
9. Զեղչի կոդեր
- Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ առաջարկել զեղչի կոդեր: Բոլոր զեղչային կոդերը վերաբերում են Գնին, բացառելով (եթե կիրառելի է) ցանկացած լրացուցիչ հստակ նշված հավելավճար, որը կապված է որոշակի բաղադրատոմսերի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել մենյուում: Նման կոդերը կարող են կիրառվել միայն այն Հաշվի միջոցով կատարված գնումների համար, որոնց համար առաջարկվել և գրանցվել է զեղչի կոդը, և դրանք ենթակա չեն փոխանցման կամ կանխիկացման:
- Եթե այլ բան նախատեսված չէ. կոդերը (1) հասանելի են միայն ապագա պատվերների և Բաժանորդագրության ընտրության համար, (2) չի կարող օգտագործվել հետադարձ ուժով, (3) կարող է մարվել միայն մեկ անգամ մեկ Հաճախորդի կողմից, (4) չի կարող մարվել հստակ նշված հավելավճարներից՝ կապված որոշ բաղադրատոմսերի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել մենյուում: Նաև Դուք չեք կարող օգտագործել մեկից ավելի զեղչի կոդ յուրաքանչյուր գործարքի համար, քանի դեռ Մենք այլ բան չենք սահմանել. եթե Մենք այդպես անենք, ապա կոդերի կիրառման կարգը սահմանվելու է մեր հայեցողությամբ:
- Մենք իրավունք ենք վերապահում մերժել զեղչի ցանկացած կոդ և/կամ հետ պահանջել ցանկացած զեղչի գումար, եթե համարում ենք, որ այն օգտագործվում է Պայմանների խախտմամբ կամ այլ կերպ չարաշահվում է:
10. Առաքում
- Առաքումը կավարտվի, երբ Մենք առաքենք այն հասցեով, որը Դուք նշել եք Բաժանորդագրությունն ընտրելիս:
- Եթե այլ բան նախատեսված չէ, Կայքում նշված առաքման ժամկետները միայն պայմանական են: Մենք պատասխանատվություն չենք կրում առաքման հետաձգման հետևանքով առաջացած որևէ վնասի համար այնքանով, որքանով այն պայմանավորված է մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով, և որտեղ Մենք չէինք կարող ողջամիտ քայլեր ձեռնարկել ուշացման հետ կապված:
- Եթե ոչ ոք հասանելի չէ ապրանքները ստանալու համար, Մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք՝ հետևելու Ձեր տրամադրած հատուկ առաքման հրահանգներին: Եթե տեղեկություն չտրամադրվի, առաքումը կարող է թողնվել առաքման հասցեի դիմաց՝ Հաճախորդին զանգահարելուց հետո:
11. Օգտագործման ընդունելի կանոններ
- Դուք համաձայնում եք, որ մեր Կայքի հետ կապված չեք՝
- խախտի որևէ կիրառելի օրենք, կարգավորում կամ վարքագծի կանոնակարգ, կամ խախտի մյուսների մտավոր սեփականության կամ այլ իրավունքները;
- հրապարակի կամ ուղարկի որևէ տեղեկատվություն (ներառյալ հղումներ կամ հղումներ այլ բովանդակության), կամ այլ կերպ վարվի այնպես, որը՝
i. անօրինական, զրպարտչական, սպառնալից, ոտնձգող, անձնական կյանքը խախտող, վիրավորական, կոպիտ, ռասիստական, ատելություն, խտրականություն, անպարկեշտություն, պոռնոգրաֆիկ է, լի է սեռական բնույթի ակնարկներով, ինքնավնասմանը խրախուսող, մոլորեցնող, չարաշահող կամ խաբեական է;
ii. խախտում է մյուսների մտավոր սեփականության կամ այլ իրավունքները;
iii. ներառում է ֆիշինգ կամ խարդախություն կամ նմանատիպ գործողություններ; կամ
iv. Մենք այլ կերպ ողջամտորեն համարում ենք անընդունելի;
- վաճառի մուտքը մեր Կայք;
- վաճառի գովազդ, հովանավորություն կամ առաջխաղացում Կայքում կամ բովանդակության հետ կապված, բացառությամբ Մեր կողմից բացահայտ թույլատրված դեպքերի;
- օգտագործի մեր Կայքը աղբային փոստի, սպամի, բուրգային կամ նմանատիպ կամ խարդախ սխեմաների համար;
- կատարի որևէ գործողություն, որը կարող է խաթարել մեր Կայքի աշխատանքը, ներառյալ որդերը, վիրուսները, ծրագրային ռումբերը կամ զանգվածային փոստարկումները;
- կատարի որևէ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ մեր Կայքից օգտվողների վրա;
- ստանա չթույլատրված մուտք մեր Կայքի ցանկացած մաս կամ սարքավորում, որն օգտագործվում է մեր Կայքի հասանելիության տրամադրման համար;
- օգտագործի որևէ ավտոմատացված միջոց մեր համակարգերի հետ փոխգործակցության համար, բացառությամբ հանրային որոնման միջոցների; կամ
- փորձի, խրախուսի կամ օգնի վերոնշյալ գործողություններից որևէ մեկը կատարելուն։
12. Բովանդակություն
- Դուք ընդունում եք, որ մեր ծառայության միջոցով այլ օգտատերերի կողմից հրապարակված կամ ուղարկված ցանկացած տեղեկատվության համար պատասխանատու է բացառապես այն անձը, ով ուղարկել է նման բովանդակությամբ տեղեկատվությունը, և Մենք պատասխանատվություն չենք կրում դրա համար։
- Մենք չենք կարող երաշխավորել, որ մեր Կայքում հասանելի ցանկացած ընդհանուր տեղեկատվություն ճշգրիտ է կամ արդիական։ Դուք դրանց վրա հիմնվում եք Ձեր սեփական ռիսկով։
- Մենք իրավունք ենք վերապահում առանց ծանուցման կամ փոխհատուցման կասեցնել, փոփոխել, հեռացնել կամ ջնջել բովանդակությունը կամ համապատասխան մարմիններին բացահայտել ցանկացած բովանդակություն կամ վարքագիծ, եթե դա բողոքի առարկա է կամ եթե Մենք հիմք ունենք կարծելու, որ այն խախտում է մեր Պայմանները, կամ եթե նման քայլերն անհրաժեշտ են Մեզ կամ այլոց պաշտպանելու համար, կամ եթե հանցագործություն է կատարվել, կամ եթե Մեզանից դա պահանջվում է օրենքով կամ համապատասխան մարմնի կողմից։
13. Կայքի գործարկումը
- Մենք չենք երաշխավորում, որ մեր Կայքը կաշխատի անընդհատ կամ առանց սխալների, և Մենք պատասխանատվություն չենք կրում նման սխալներից կամ ընդհատումներից առաջացած որևէ կորստի համար։ Մենք իրավունք ունենք, առանց ծանուցման և առանց պատասխանատվության, կասեցնել Կայքի աշխատանքը՝ վերանորոգման, սպասարկման, բարելավման կամ այլ տեխնիկական պատճառներով, և փոփոխություններ կատարել մեր Կայքում։
14. Մտավոր սեփականության իրավունքներ
- Այս կայքում օգտագործված բոլոր ապրանքային նշանները, լոգոները, բովանդակությունը (ներառյալ մեր Կայքի կառուցվածքը և դասավորությունը), գրաֆիկան, պատկերները, լուսանկարները, անիմացիան, տեսանյութերը, տեքստը, ծրագրային ապահովումը և մտավոր սեփականության իրավունքների այլ օբյեկտները հանդիսանում են մեր կամ մեր մատակարարների, գործընկերների կամ այլ օգտատերերի մտավոր սեփականությունը։ Միայն Ձեր անձնական օգտագործման նպատակով, Դուք կարող եք դիտել նման նյութերը Ձեր էկրանին և տպել օրինակ։ Դուք չեք կարող այլ կերպ օգտագործել, ենթալիցենզավորել, վերականգնել, ցուցադրել, փոփոխել, պատճենել, տպել, վաճառել, տարածել, ներբեռնել, վարձել, հակադարձ նախագծում իրականացնել (եթե դա թույլատրված չէ ՀՀ օրենսդրությամբ) կամ ստեղծել քաղվածքներ կամ ածանցյալ աշխատանքներ նման նյութերից՝ առանց մեր նախնական գրավոր համաձայնության։
- Հստակեցնելու համար՝ Դուք չեք կարող հավաքել, ջնջել, հավաքագրել, շրջանակել կամ խորը հղումներ անել Կայքի որևէ տեղեկատվության՝ առանց մեր նախնական գրավոր համաձայնության։
- Դուք լիցենզավորում եք (այսինքն՝ թույլատրում եք) Մեզ օգտագործել Ձեր օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակությունը ինչպես Կայքում, այնպես էլ մարքեթինգային նպատակներով այլ ալիքներում, ներառյալ տարբեր կայքերում, սոցիալական մեդիայում և էլ․ փոստերում։ Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակությունը ներառում է, բայց չի սահմանափակվում Ձեր մեկնաբանություններով, լուսանկարներով, բաղադրատոմսերի գնահատականներով և կարծիքներով։
15. Երրորդ անձանց կայքերը / գովազդը / ծառայությունները
- Մենք կարող ենք հղումներ տեղադրել երրորդ կողմի կայքերին, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ և/կամ տեղադրել երրորդ կողմի գովազդ Մեր Կայքում և/կամ օգտագործել երրորդ կողմի կողմից տրամադրվող ծառայություններ Մեր Կայքում։ Մենք չենք խորհուրդ տալիս կամ հավանություն տալիս, ոչ էլ իրավաբանորեն պատասխանատու ենք այդ կայքերի կամ ծառայությունների համար։ Դուք օգտագործում եք նման երրորդ կողմի կայքերը կամ ծառայությունները Ձեր սեփական ռիսկով։
16. Ռիսկը և սեփականությունը
- Ապրանքների վնասման կամ կորստի ռիսկն անցնում է Ձեզ՝ ապրանքի Ձեզ առաքման պահին կամ Ձեր կողմից նշված անձին, ով լիազորված է ստանալու ապրանքները։
- Եթե ոչ ոք չի ստանում առաքումը, ապրանքների վնասման կամ կորստի ռիսկերն անցնում են Ձեզ Հաճախորդին զանգահարելուց հետո, անկախ նրանից՝ կա պատասխան, թե ոչ։
17. Պատասխանատվություն
- ՀՀ օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, Մաստրոն ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատժիչ, պատահական, հատուկ, հետևանքային վնասների համար, առանց սահմանափակման՝ օգտագործման, տվյալների կամ շահույթի կորստի հետ կապված վնասների համար, որոնք առաջանում են կամ որևէ կերպ կապված են Բաժանորդագրության կամ Բաժանորդագրության միջոցով հասանելի որևէ բովանդակության կամ այլ նյութերի հետ, անկախ նրանից՝ դրանք հիմնված են պայմանագրի, դելիկտի, անփութության, խիստ պատասխանատվության կամ այլ հիմքերի վրա, նույնիսկ եթե Մաստրոն տեղեկացվել է նման վնասների հնարավորության մասին։ Հետևաբար, Մաստրոյի ընդհանուր պատասխանատվությունը սահմանափակվում է պատասխանատվության պահանջի առաջացման դեպքին անմիջապես նախորդող երեք (3) ամսվա ընթացքում ընտրված Բաժանորդագրության հետ կապված Մեր կողմից ստացած վճարների գումարով։
- Դուք ընդունում, հասկանում և համաձայնում եք, որ՝
- Մենք պահեստավորում, բաժանում և փաթեթավորում ենք թարմ և առողջ մթերքներ, որոնք պարունակվում են Հաճախորդներին առաքվող Ուտեստի Տուփերում;
- համապատասխան Բաժանորդագրությունը և Կայքում հասանելի այլ ապրանքները ընտրելիս, Դուք պետք է ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ համոզվելու համար, որ Ուտեստի Տուփերում պարունակվող մթերքները Ձեր առողջության համար ալերգեններ չեն համարվի։ Դուք բացառապես պատասխանատու եք Ձեզ մոտ առկա սննդային ալերգիաների մասին իմանալու և նման մթերքները մշակելուց, պատրաստելուց, օգտագործելուց կամ սպառելուց առաջ ապրանքները և դրանց բաղադրությունը ստուգելու համար։
Հետևաբար, Մաստրոն պատասխանատվություն չի կրում Ձեր առողջության վրա որևէ ալերգիկ ռեակցիայի կամ բացասական ազդեցության համար, եթե դա առաջացել է Ձեզ առաքված Ուտեստի Տուփերի նախազգուշական միջոցները, սպառման և պատրաստման հրահանգները Ձեր կողմից չպահպանելու արդյունքում։
Նաև Մաստրոն չի ներկայացնում կամ երաշխավորում, որ Կայքում առկա սննդային արժեքի, բաղադրիչների, ալերգենների և ապրանքի այլ տեղեկատվությունը ճշգրիտ կամ ամբողջական է, քանի որ այս տեղեկատվությունը տրամադրվում է արտադրողների կամ մատակարարների կողմից, և երբեմն արտադրողները կարող են փոփոխել իրենց արտադրանքը և թարմացնել պիտակները։ Մենք խորհուրդ ենք տալիս չհիմնվել բացառապես Կայքում ներկայացված տեղեկատվության վրա և ուսումնասիրել ապրանքի պիտակը կամ դիմել Մաստրոյի հաճախորդների սպասարկման թիմին՝ արտադրողի հետ ուղղակիորեն կապվելու տեղեկատվություն ստանալու համար, եթե ապրանքի վերաբերյալ ունեք սննդակարգային կամ ալերգիկ մտահոգություն կամ հարց։
18. Ընկերության մասին տեղեկատվություն
- Ընկերության անվանում՝ «Մաստրո» ՍՊԸ
- Հիմնադրման երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
- Գրանցման համար՝ 264.110.1391032
- ՀՎՀՀ՝ 08279933
- Իրավաբանական հասցե՝ ՀՀ, 0014, ք․ Երևան, Տոլբուխինի փողոց 33/19 շենք, բն. 4
- Կոնտակտային անձի տվյալներ՝ հղում